ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարող է 15 տարի հետո պարզեն, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ չէ»

22.05.2019 14:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կարող է 15 տարի հետո պարզեն, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ չէ»

Ավագանու այսօվա նիստում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ  ներկայացրեց երեք նախագիծ՝ Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով:

«Եթե մենք ասելով՝ քեզ ու Նիկոլին նկատի ունես, իհարկե, չեք հաղթել». Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ քննարկումը դիմակազերծեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ողջ արժեքային համակարգը եւ հեռահար նպատակները: Տպավորություն է, որ բոլոր հերոսներին վարկաբեկելուց հետո հաջորդ քայլը լինելու է կասկածի տակ դնելը Հայ Առաքելական եկեղեցու սրբերին:

Այսպիսիով՝ նախագծերի հեղինակին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ հարց ուղղեց. «Արդյոք չեք կարծում, որ Երեւան քաղաքում փողոցները պետք է անվանակոչվեն, կամ անվանափոխվեն՝ ելնելով երեւանցիների, պետության, քաղաքի համար կարեւորությունից: Եվ առանձին ավագանու անդամի համար իր սեփական միայնակ ընտրությունը ճիշտ չէ ամբողջ քաղաքին պարտադրել եւ անհրաժեշտ էին լայն, հանրային քննարկումներ, այդ թվում՝ պատմաբանների, եկեղեցու եւ բոլոր հետաքրքրված անձանց հետ»:

Թ. Վարդանյանն ի պատասխան հիշեցրեց Աբգարյանին, թե նա ինչ մտքեր էր արտահայտում հանձնաժողովի նիստում. «Հաշվի առնելով հանձնաժողովի նիստին հնչեցրած ձեր կարծիքը, որ Դուք դեմ էիք, օրինակ, Մեսրոպ Մաշտոցին, որովհետեւ ձեր երեխաները կարող է մի 15 տարի հետո պարզեն, որ Մեսրոպ մաշտոցը սուրբ չէ… Դա Ձեր տեսակետն է ճի՞շտ եմ»:

Ըստ էության, Իզաբելլա Աբգարյանը չհերքեց ասվածը, միայն նշելով, խոսքը իր երեխաների մասին չէ. «Իմ հիմնավորումներից ընդամենը մեկը դա էր, որ 100 տարի հետո կարող է տարբեր ձեւով փոփոխություններ տեղի ունենալ, եւ մենք ամենայն պատասխանատվությամբ վերաբերենք այս հարցին: Իսկ ձեր կարծիքով, ի դեպ, նույն հանձնաժողովի ժամանակ ասել էիք, որ բոլոր երեւանցիները, որոնք դեմ են, աղանդավոր են կամ հավատացյալ չեն: Դա Ձեր կարծիքն է, որի հետ բնավ համաձայն չեմ»:

Թ. Վարդանյանը հակադարձեց. «Դուք խեղաթյուրում եք իմ խոսքերը…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА