o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ

21.05.2019 11:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՔՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի պառլամենտի պատգամավոր Բախտիյար Ալիեւը, այդ երկրում լայնածավալ զորավարժությունների ֆոնին խոսել է Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ կրկին մեջտեղ բերելով հարցի լուծման ռազմական ճանապարհը։ Oxu.Az-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ «Հայաստանը ագրեսոր պետություն է ու ագրեսորի դեմ պետք է սանկցիաներ սահմանվի։ Ընդ որում, եթե դրանք բավարար չեն, պետք է արդեն անմիջական միջամտությամբ նրան վռնդել գրավյալ տարածքներից»։

Ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն. Էզոթերիկ

Ադրբեջանցի օրենսդիրը այս համատեքստում, այսպես ասած, «ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրման» երկու տարբերակ է տեսնում։

Ըստ առաջին տարբերակի, «ճնշումներ պետք է գործադրվեն, որը եւ կստիպի հեռանալ գրավյալ տարածքներից, իսկ զուգահեռ էլ վարել բանակցություններ»։ Ինքնին հասկանալի է, որ խոսքը Ադրբեջանի ներկայիս վարած քաղաքականության մասին է՝ մեկուսացում տարբեր ռեգիոնալ ծրագրերից, սահմանային բլոկադա եւ այլն։ Երկրորդ տարբերակը արդեն, եթե առաջինը չազդի, ապա ռազմական ճանապարհով հարցի լուծումն է։ Ալիեւը կարծում է, որ «քանի որ ադրբեջանական հողերը ուժով են գրավվել, պետք է ուժով էլ ազատագրվեն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА