o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան (Տեսանյութ)

18.05.2019 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան (Տեսանյութ)

Արդեն մեկ տարի է՝ մեր հասարակությունը ծաղրի է ենթարկվում՝ բոլորը անխտիր: Պարզապես հասարակության մի մասը գիտակցում է, որ իրեն ծաղրում են ու խաբում, մյուս մասը դեռ չի գիտակցում: Այս մասին այսօր տեղի ունեցած Ռեֆորմիստների համակիրների համաժողովին  հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նրա գնահատմամբ` գործող իշխանությունները կիրառելով փիառ տեխնոլոգիաներ, կարողացան հասարակության մեջ ձեւավորել ատելության մթնոլորտ, կողմնակալ լրատվամիջոցների եւ ֆեյքերի միջոցով ժողովրդին հրամցնելով ֆեյք-լուրեր, խաղալով սոցիալական վիճակից դժգոհ մարդկանց զգացմունքների հետ եւ մանիպխուլյացիայի ենթարկելով նրանց՝ դարձնել իրենց կողմնակիցը, եւ հանրությանը բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների:

«Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

«Մեկ տարվա ընթացքում երկրում եթե փոփոխություններ տեղի էլ ունեցել են, ապա միայն բացասական: Պետական ապարատը, գործադիրն ու օրենսդիրը լցվել են դիլետանտներով, ոչ կոմպետենտ մարդկանցով: Արցախյան ազատամարտում մեծ ավանդ ունեցած մեր գործիչների վաստակը փորձում են նսեմացնել բանակում նույնիսկ մեկ օր չծառայած անձինք, ովքեր ժամանակին պարզապես խուսափել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց, իսկ այսօր մեզ համար ճակատագրական հարցեր պիտի որոշեն», - ասաց Կ. Վարդանյանը:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահի կարծիքով` գործող իշխանությունների այսպիսի անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ, եւ այսօր առավել քան երբեւէ կա հակազդող ուժի պահանջը. «Հայաստանին պետք է նոր ընդդիմադիր քաղաքական ուժ, որը վարի քաղաքական պայքար, գործի քաղաքական հարթության մեջ, պայքարի հանուն պետության եւ ժողովրդի շահի, պայքարի մեջ երբեք չխառնի իշխանությունը պետության հետ, լինի գաղափարախոսության կրող: Եվ այդ ուժը կարող ենք լինել մենք: Ռեֆորմիզմի գաղափարախոսությունը մերժում է փողոցային պայքարը, մերժում է առհասարակ հեղափոխություն ասվածը: Մենք դեմ ենք հեղափոխությունների առհասարակ (չնայած մեկ տարի առաջ տեղի ունեցածը նույնիսկ հեղափոխություն էլ չէր, այլ՝ իշխանափոխություն), մենք դեմ ենք նույնիսկ, որ ներկա իշխանությունները, որոնց գործելաոճը մենք չենք ընդունում, հեռացվեն իշխանությունից հեղափոխության միջոցով: Ո՛չ, նրանք չպետք է հեռացվեն հեղափոխությամբ, նրանք պարզապես պետք է պարտվեն հաջորդ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական թե` արտահերթ»:

Իսկ դրա համար, ըստ Կարեն Վարդանյանի, իրենք բավականաչափ աշխատանք ունեն անելու. «Պարզապես քննադատելով գործող իշխանությունների սխալները եւ չառաջարկելով այլընտրանք՝ մենք ոչյնչով չենք տարբերվի նրանցից, որովհետեւ նրանց քարոզչությունն էլ մեկ տարի է կառուցված է միմիայն նախկիններին քննադատելու վրա: Մենք հանդես ենք գալու սեփական տեսլականով, սեփական ծրագրով, ոչ թե 100 կամ 1000 կետանոց խոստումներով, որոնք այդպես էլ չենք կատարի, այլ թեկուզ քիչ՝ բայց իրատեսական եւ իրագործելի առաջարկներով: Մենք առաջարկում եւ առաջարկելու ենք ռեֆորմներ, բարեփոխումներ: Ընդդիմադիր դաշտում մենք մեզ տեսնում ենք կառուցողական դիրքում, նաեւ պատրաստ ենք կառուցողական երկխոսության այլ ուժերի հետ, ինչպես նաեւ  համագործակցության՝ գաղափարակից ուժերի հետ»:

Իսկ վերջում Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահն ընդգծեց. «Հարգելիներս, այստեղ հավաքված մարդիկ հիմնականում կիսում են մեր գաղափարները, եւ իշխանական քարոզչամեքենան ուղղակի անկարող է իր կեղծ լուրերը հերթական անգամ տարածել. թե ընդդիմությունը գործում է ֆեյքերով կամ փողով մարդիկ է բերում: Այստեղ չկան ֆեյքեր եւ փողով բերված մարդիկ, այստեղ գաղափար կրող մարդիկ են: Սա այն է, ինչը խիստ պակասում է իշխանական թիմում, եւ մենք որպես գաղափարի կրողներ, ի վերջո կարող ենք հաղթել, հաղթել օրինական ճանապարհով, քաղաքական պայքարում: Վստահ եմ դրանում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА