o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՄ-ը հրավիրում է ազգային միասնության հանրահավաքի

16.05.2019 01:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԻՄ-ը հրավիրում է ազգային միասնության հանրահավաքի

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ տեղեկացնում է, որ մայիսի 15-ին կայացել է ԱԻՄ նախագահության հերթական նիստը։ Այն, մասնավորապես, անդրադարձել է վերջին 1 տարվա իրադարձություններին եւ անհրաժեշտ համարել հանրությանը համատեղ ներկայացնել քաղաքական ուժերի գնահատականը՝ ժամանակաշրջանը ամփոփելու եւ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով։

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

«Որպես միջոց նպատակահարմար է մայիսի 28-ին հանրահավաքի հրավիրումը, որում սեփական գնահատականն ու ակնկալիքները կներկայացնեն քաղաքական ուժեր։ Մինչ այդ մայիսի 21-ին տեղի կունենա այդ հանրահավաքին մասնակցել կամեցող ուժերի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Կոչ ենք անում այս տեղեկատվությունն ընկալել որպես նշյալ միջոցառումներին մասնակցելու հրավեր։ Ազգային միասնության եւ հանդուրժողականության ոգու ամրապնդման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ հրավիրվում են բոլոր քաղաքական ուժերը», - նշել է Պ. Հայրիկյանը։
 

«Փաստ». ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА