o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի նախագահները Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին

15.05.2019 18:15 ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի նախագահները Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին

Արցախի գործող եւ նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար ասել են, որ կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Պաշտպանը դիմեց նաև դատավորին և  ասաց՝ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի դիմումի գործով վարույթը և դիմել է Վենետիկի հանձնաժողով

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նկատեց, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն եւ բացի այդ, դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգ րոպե ժամանակ տվեց՝ պարզելու՝ եթե կարգապահական գումարտակը աշխատում է, շաբաթ՝ մայիսի 18-ին, կարող են դատական նիստ հրավիրել և քննարկել Արցախի նախագահների երաշխավորությունը։ Սակայն ընդմիջումից հետո պարզվեց, որ շաբաթ օրը աշխատանքային օր չէ եւ հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել։ 

Ընդմիջման ավարտից  հետո դատավորը հայտարարեց, որ   ցանկալի կլինի՝  երաշխավորները վաղը գան, որպեսզի ժամանակի առումով խնդիր չլինի:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ կփորձի ճշտել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА