o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից. ֆոտո

14.05.2019 20:10 ՍՊՈՐՏ
Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից. ֆոտո

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի պաշտոնական կայքը։

Հռիփսիմեն, ով 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին գերծանր քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, ապա դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել է մեդալը, այժմ զրկվել է մյուս մեդալներից։

Եվրոպական խաղեր. Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը որակազրկվել են

Նշենք, որ Հռիփսիմեի դոպինգ-թեստը դրական է եղել ինչպես 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին, այնպես էլ 2008-ի Աթենքի օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով նրա՝ 2008-ից ի վեր բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվել։

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն 2008 թվականից հետո հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի (2016), Եվրոպայի փոխչեմպիոնուհի (2009, 2011), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009)։ Մինչև 2008 թվականը նվաճած մեդալները նա պահպանել է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА