o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

14.05.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

«Ես ոչ «Գարդասիլի» քարոզն եմ անում, ոչ` հակաքարոզը: Ես ընդամենը բարձրաձայնում եմ, որ իմ ուսումնասիրությունների հիման վրա` «Գարդասիլը» դեռեւս թերի ուսումնասիրված նյութ է»: «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով «Գարդասլի» պատվաստանյութի կիրառմանը եւ դրա վտանգավոր հետեւանքներին` ասաց առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ.

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

- Հնարավոր է, որ քսան տարի հետո «Գարդասիլը» ճանաչվի որպես ամենափրկիչ դեղ: Բայց այս պահի դրությամբ այն թերի ուսումնասիրված նյութ է: Կան բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք փաստում են, որ «Գարդասիլը» ունի բավականին շատ կողմնակի էֆեկտներ, ԱՄՆ-ի Սննդի եւ պարենի ծառայությունը իր ցուցումների մեջ նշում է, որ «Գարդասիլ 4-ը» ցուցված է 9-26 տարեկան մարդկանց համար: Այս ամենը հաշվի առնելով` ես հորդորում եմ եւ խորհուրդ տալիս ծնողներին, որպեսզի գիտակցեն իրենց արարքի պատասխանատվությունը: Այսօր հղում կատարելով առողջապահության կազմակերպիչների, քարոզիչների, նախարարի խոսքերի վրա, եւ վաղը-մյուս օրը ունենալով բարդություններ` նրանք գալու են կրկին Առողջապահության նախարարության դռան մոտ, բայց այդ ժամանակ նախարարը այլ մարդ է լինելու, որից որ իրենք չեն կարող պատասխանատվություն պահանջել: Այսինքն` յուրաքանչյուր ոք պետք է իր եւ իր երեխայի համար որոշի եւ կրի դրա պատասխանատվության ողջ չափը: Բժշիկները, ովքեր որ պատվաստումը  իրականացնում են, ստանում են հրահանգ վերադասից: Բայց երբ հետագայում սկսվեն բարդություններ ի հայտ գալ եւ պարզվի, որ «Գարդասիլը» վնասեց որոշ մարդկանց առողջությանը, հավատացեք` հաջորդ նախարարը չի կրելու այդ պատասխանատվությունը: Եթե մենք ունենք թերի հետազոտված պրեպարատ, ապա պետք չէ այն դնել լայն կիրառության մեջ: Ես` որպես բժիշկ, ասեմ, որի ինքս չեմ պատվաստվել «Գարդասիլով», սակայն պնդում եմ, որ բոլոր մնացած պատվաստումներով պատվաստվել եմ, բայց «Գարդասիլին» մոտենում եմ վերապահորեն: Ես չեմ պատվաստվել, իմ հարազատներին, ընկերական շրջապատին խորհուրդ չեմ տվել պատվաստվել «Գարդասիլով», որովհետեւ այն ինձ համար եղել է եւ մնում է թերի ուսումնասիրված դեղանյութ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА