ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6 քաղաքացի տեսողություն են կորցրել, իսկ Ալեքսանդր Մալայանը դեռ չի շտապում հստակ պարզաբանումներ տալուց

11.05.2019 09:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
6 քաղաքացի տեսողություն են կորցրել, իսկ Ալեքսանդր Մալայանը դեռ չի շտապում հստակ պարզաբանումներ տալուց

Արդեն քանի օր է Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Ըստ հիվանդների «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։ Ներարկումից հետո 8 ժամվա ընթացքում 6-ն էլ վիրահատվել են: Բժիշկները ասել են տուժածներին, որ 2 ամիս անց պարզ կլինի, թե տեսողությունը վերականգնվելու է, թե՝ ոչ: 

​​​​​​​Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

«Նատալի ֆարմ» ընկերությունից բացառել էին, որ դեղի ճիշտ ներարկման դեպքում նման խնդիր առաջանար, ավելին՝ նշելով, որ հակացուցված էր աչքերի համար:

Կլիկինկայի ղեկավար Ալեքսանդր Մալայանից փորձեցինք որոշ հարցերի պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս չցանկացավ մանրամասներ հայտնել, նշելով, որ փորձաքննություն է նշանակած:  Հարցին, թե ինչի՞ համար է օգտագործվում «Ավաստինը» դեղորայքը առհասարակ կարճ պատասխանեց. << Օգտագործվում է տարբեր ուղղություններով, նաեւ աչքի>>:

Նշենք, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 6 հոգու տեսողությանը վաս պատճառելու դեպքի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА