o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գարդասիլ 4»-ի վերաբերյալ մտավախություն ունի անգամ իշխող խմբակցության պատգամավորը

08.05.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գարդասիլ 4»-ի վերաբերյալ մտավախություն ունի անգամ իշխող խմբակցության պատգամավորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` անդրադառնալով, ինչպես ինքը նշեց, չարաբաստիկ որակավորում ստացած եւ խորհրդավորությամբ պարուրված «Գարդասիլ» պատվաստանյութին, որով պատվաստում են 14 տարեկան աղջիկներին: Նա մասնավորապես նշեց, որ պատվաստանյութի վերաբերյալ մինչեւ այսօր գիտական վերլուծություն եւ ուսումնասիրություն չի արվել, ինչը խիստ կասկածելի եւ վտանգավոր ֆոն է ստեղծում դրա կիրառման համար: Հատկանշական էր այն, որ ելույթից հետո` ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը ժամանակին «Գարդասիլի» ակտիվ պաշտպաններից էր, շտապեց առանձնազրույցի Լ. Ստեփանյանի հետ, հավանաբար, փորձելով «բացատրական աշխատանքներ» տանել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց Լ. Ստեփանյանի հետ:

«Թող գան, մեր հալը իմանան». Հրանտ Մադաթյան

«ԴՐԱ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԿԱՆԱՅՔ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԵԿԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

– Տիկին Ստեփանյան, օրեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Աբովյան քաղաքում առանց ծնողների զգուշացման, աղջիկ երեխաներին տարել եւ պատվաստել էին: Խնդրին ծանո՞թ եք:

Որքանով հասկացա, ոչ թե ստիպել են, այլ ուղղակի ասել են, որ գնացեք, պատվաստվեք: Անկեղծ ասած, ինքս չեմ խոսել ո՛չ դպրոցի տնօրենի, ո՛չ ուսուցիչների եւ ո՛չ էլ երեխաների ծնողների հետ: Մի քիչ էլ հավանաբար լուսաբանման շեշտադրումներն այն չէին, պարզապես, տարել էին երեխաներին, իսկ թե ով էր ում ասել, հանձնարարական, շրջաբերական եղել էր, թե` ոչ, այն եղել էր բանավոր, թե գրավոր կերպով, այլ մանրամասներին, ցավոք, դեռ տեղեկացված չեմ: Իմ մտահոգությունը այն չէ, որ «Գարդասիլը», ինչպես որոշ մասնագետներ են նշում, ազգային անվտանգության տեսանկյունից կարող է նույնիսկ կործանարար լինել պետության համար, քավ լիցի, խոսքը սրա մասին չէ: Ինքս, ելնելով իմ աշխատանքային պարտականություններից, իմ հետաքրքրությունների շրջանակից կարող եմ մտնել Առողջապահության նախարարության կայք եւ այնտեղ կարդալ, բայց այստեղ հարցը ես չեմ, այլ տասնյակ հազարավոր ծնողներն են, որոնք պարզապես համակարգչային հմտություններ չգիտեն կամ, ամեն դեպքում, չեն մտնի ԱՆ կայքում տեսնեն, թե ինչ փաստաթղթեր կան: Կամ ինչպես տեղադրված է այդտեղ, կարդան, որ Արգենտինայում «Գարդասիլ» պատվաստանյութի շնորհիվ քաղցկեղածին հիվանդացությունների մակարդակը գրեթե 90 տոկոսով նվազել է:

«Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

Բայց մի շարք այլ աղբյուրներում էլ կան տվյալներ, որ, օրինակ, ԱՄՆ-ում դադարեցվել է «Գարդասիլ 4»-ի կիրառումը...

Այո՛, եւ խոսքը հենց այս մտահոգության մասին է, որովհետեւ 2017 թվականին, երբ իմ աղջիկն էր գտնվում թիրախային խմբում եւ պետք է տանեինք պատվաստման, հիշում եմ, որ որոշ կայքերից դիտեցի տեսանյութեր, որտեղ ասվում է, որ լատինամերիկյան պետություններից դրա պատճառով  նույնիսկ մի խումբ կանայք դուրս էին եկել պետության դեմ, ցույցեր էին անում եւ փոխհատուցում էին պահանջում պետությունից: Նրանք ասում էին, որ «Գարդասիլ» պատվաստանյութը, փաստորեն, ոչ միայն չի երաշխավորել հետագայում ունենալ քաղցկեղ հիվանդությունը, այլ նաեւ, ըստ իրենց, առիթ է հանդիսացել, որպեսզի պատվաստված աղջիկներն ընդհանրապես չմայրանանԻնձ պետք է, որպեսզի լուրջ մասնագետներ, բժիշկներ ամենաբարձր ամբիոններից, ամենատարբեր խողովակներով խոսեն այս մասին եւ հասարակությունը, հատկապես ծնողները կարողանան հստակ հասկանալ` ի վերջո, լա՞վ են անում, որ չեն տանում պատվաստում իրենց երեխաներին, թե վատ են անում:

ԱԺ-ում ովքեր կերան «պահպանակով» շոկոլադը

Կան տեսակետներ, որ Առողջապահության նախարարությունից, պարզապես, գրանտ են շահել, որի իրականացման նպատակով ներկրվել է «Գարդասիլ 4»-ը եւ, ըստ էության, պարտադրում են մեր պետությանը: Դուք ե՞ւս ունեք նման մտավախություն:

Այս առումով ես գիտեմ այնքան, ինչքան Դուք` լուրերից, թերթերից, դարձյալ Առողջապահության նախարարության կայքից եւ որոշ մասնագետների ասուլիսներից: Այսինքն` այս ամենի վերաբերյալ մեր գիտելիքները մակերեսային են, ակնկալվող արդյունքը, հնարավոր ռիսկերը մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Արգենտինայի կամ այլ պետության փորձն ինձ համար բավարար չէ, ես ուզում եմ` իմ երկրի բժիշկների խորքային վերլուծությունները լսել` «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Ժամանակին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ակտիվորեն պաշտպանում էր «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը: Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարությունը կարող է, այսպես ասած, ոչ պոպուլյար դիտարկվել հենց Ձեր խմբակցությունում:

Ես ընդամենը բարձրացրել եմ բազմաթիվ ծնողների հարցը, ինքս էլ այդ ծնողներից մեկն եմ: Իմ ելույթը, անկեղծ ասած, ոչ այնքան քաղաքական էր, որքան որ ես հանդես եկա ծնողների իրավունքներից եւ ներկայացրի ծնողների խնդիրները: Նորից եմ ասում` այս հարցում բավարար չափով գիտելիքներ ինքս չունեմ, ինձ համար հասանելի է այն, ինչ հասանելի է ձեզ: Բայց ես չեմ կարող յուրաքանչյուր ծնողի, երբ զանգում կամ գրում է այս հարցով, ասել` մտեք Առողջապահության նախարարության կայք եւ կարդացեք այսինչ հղումը: Ինձ պետք է, որ, ի վերջո, լինի համապարփակ, եզրափակիչ շեշտադրումներով ուսումնասիրություն` ավելի շատ «այո»-ն է դոմինանտ, թե` «ոչ»-ը կամ գուցե «ոչ»-ը իսպառ վերանա այս քննարկումների արդյունքում, եթե լինի վերջնական եզրակացություն: Վերջիվերջո, «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստե՞նք մեր երեխաներին, թե` ոչ:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

«ՆԵՍՈՅԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆԵՆ»

– Իսկ Դուք Ձեր երեխային տարե՞լ եք «Գարդասիլով» պատվաստման:

Իմ երեխային չեմ պատվաստել ու հիմա մտավախություն ունեմ` գուցե սխալ եմ արել, որ չեմ պատվաստելՀրաժարվել եմ, հետո զանգել են, որպեսզի հեռախոսով հիմնավորեմ, թե` ինչու: Ես էլ ասել եմ, որ ուզում եմ դուք հիմնավորեք` ինչու` այո, հետո ես կհիմնավորեմ, թե ինչու `ոչ: Իսկապես  տեղեկատվության պակասը ունեի, չեմ կողմնորոշվել եւ որպեսզի հետագա ռիսկերից խուսափեմ, ուղղակի, ընտրել եմ «ոչ»-ը: Նաեւ գրավոր եմ երեխայի քարտի մեջ գրել, որ հրաժարվում եմ:

Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Տիկին Ստեփանյան, այսօրվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակին, որպես փորձագետ, ակտիվ պրոպագանդում էր «Գարդասիլի» պատվաստումը: Չե՞ք կարծում, որ այստեղ կարող է լինել զուտ անձնական շահագրգռվածություն` այս պատվաստանյութն իրացնելու

Մտավախություն ունեմ, որովհետեւ չեմ տիրապետում եւ չգիտեմ այն բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է լինեն պատվաստանյութի պատվաստման կամ չպատվաստման դեպքում: Եվ բոլորովին պատահական չէր իմ ելույթում համեմատությունս «Նեսոյի քարաբաղնիսի» հետ, որովհետեւ այնտեղ էլ շատ դիլետանտային մոտեցում էր: Մարդիկ չգիտեին` այդ նույն բուժական կուրսը մի մարդու համար գուցե դրական ելք ունենա, բայց մյուսի համար` բացասական: Այս ամենից խուսափելու եւ եւս մեկ անգամ «Նեսոյի քարաբաղնիսի» կարգավիճակում չհայտնվելու համար, թող հանրային լսումներ անեն կամ ասուլիսների միջոցով ներկայացնեն:

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

Մեկ անգամ նախկինում արդեն իսկ Ազգային ժողովում եղել են նման լսումներ, բայց այդպես էլ որեւէ ամփոփ եզրակացություն չեղավ, որի հետ կհամաձայնեին բոլորը:

Այն ժամանակ եղել է, բայց հիմա խոսվում է «Գարդասիլի» այն տեսակի մասին, որը ենթադրում է բոլորովին այլ թիրախ խումբ եւ էլի մասնագիտական ինչ-որ խնդիրներ կան, որոնք հասնում են մեզ: Մենք նեղ շրջանակում կամ պարզապես թեյի սեղանի շուրջ քննարկում ենք հարցը, բայց, իսկապես, հասունացել է պահը, եւ բոլորը կարիք ունեն նման տեղեկատվության: Մենք այստեղ ԱԺ պատգամավոր ենք, առողջապահության պետական լիազոր մարմնի հետ ունենք ամենաուղիղ կապը, բայց միեւնույնն է, այս առումով պակաս կա, եւ անհրաժեշտություն կա այդ բացը լրացնելու, գուցե հետագայում ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА