o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանելուկ քաղաքապետի մասին, կամ որտե՞ղ է լողանում Արաբկիրի թաղապետը

06.05.2019 14:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանելուկ քաղաքապետի մասին,  կամ որտե՞ղ է լողանում Արաբկիրի թաղապետը

Սկսենք ժամանակակից երեւանյան հանելուկից: Ովքե՞ր են քաղաքապետի թիմի աշխատակիցները, եթե քաղաքապետը կլոուն է:

Հանելուկը` հանելուկ, սակայն գնալով Երեւանի վիճակը դառնում է անտանելի: Աղբի կույտերը դարձել են սովորական երեւույթ, ինչքան էլ անձամբ Նիկոլը «բիչոկ» հավաքի, միեւնույնն է` քաղաքը թաղվում է աղբի ու հակասանիտարական վիճակի մեջ: Ճանապարհները հիշեցնում են 90-ականների սկզբի ժամանակները, ապրիլի վերջին էլ, երբ արդեն ծառերը բողբոջել էին, քաղաքապետարանը որոշեց ծառերի խորը էտ կազմակերպել: Ծառեր են էտում նույնիկս հիմա, երբ արդեն տերեւներն են դուրս եկել:

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Մոտեցանք Հրաչյա Քոչար փողոցի մի խումբ վրդովված բնակիչներին, ովքեր կանգնած էին իրենց փողոցի այլանդակված ծառերի կողքին: «Ո՞վ է տեսել, որ ապրիլի վերջին  ծառերը այսպես այլանդակեին: Այս ծառերն էլ ե՞րբ են տերեւ տալու. էս անգրագետները որտեղի՞ց լցվեցին մեր քաղաք» ,- ասում է թոշակառու  մի տղամարդ: «Էլ ամառը մեր փողոցում ստվերի մասին մոռացեք,- ասում է մյուսը,- Դեռ լավ է էս թաղապետարանում մի խելոք մարդ գտնվեց, կեսից դադարեցրին էս ծառերի այլանդակումը, փողոցի վերեւների մասին ձեռք չտվեցին»: « Էս դուք լուրջ-լուրջ մտածում էիք, թե ծառերն են էտում, փեդ էր պետք ծախելու , ինչքան պետք է, էդքան կտրին, ծախեցին, պրծավ»,- ասաց երրորդը: Այդ պահին Քոչարով բարձրանում էր Երեւանի «հասարակական տրանսպորտ» կոչվածը` ջարդուխուրդ եղած մի մարշրուտնի: «Թու, ձեր քաղաքապետի երեսին, որ գնացիք, ընտրեցիք»,- ասաց երրորդը` առաջին երկուսին: Թոշակառուների զրույցը անցավ նոր փուլ ու հասավ քաղաքապետի կողմից ամիսներ շարունակ շռայլ բաժանվող պարգեւատրումներին: Այդ պարգեւատրումները  բաժին հասան նաեւ թաղապետներին, որոնցից մեկը, ինչպես օրերս պարզվեց, կալանավորվել է կաշառք վերցնելու համար:

Սակայն վերադառնանք Արաբկիրի խորը էտած ծառերին, գուցե դրա համար է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը ստացել 100 տոկոս պարգեւատրում: Վայքից վերջերս Երեւան տեղափոխված Արամը երեւի չէր էլ երազում, որ  օրերից մի օր կդառնա  Երեւանի Արաբկիր թաղամասի թաղապետ: Վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնելիս` խոստացել էր հրաժարվել ծառայողական մեքենայից, իր աշխատասենյակի սեղանից ու ժամացույցից եւ  հանգստի սենյակի բաղնիքից: Բայց վեց ամսվա մեջ ոչինչ էլ չարեց: Բացի պարգեւատրումներ բաժանելուց, ընդ որում`  իր բարեկամներին, օրինակ` վարորդին, որն իր  աներձագն է,  տվեց 100 տոկոս պարգեւատրում, իսկ մյուսներին` 20-30 տոկոս: Հետո էլ պարզաբանեց, որ իր վարորդին տվածը ոչ թե պարգեւատրում է, այլ` փոխհատուցում: «Ես սա չեմ էլ համարում պրեմիա: Ես համարում եմ իր դեպքում արտաժամ աշխատանքի ոչ լրիվ փոխհատուցում»: Էս մեր վայքեցի Արամը կյանքում  պետական գործի չի եղել ու տեղյակ էլ չի երեւի թե, որ ՀՀ օրենսդրությունում կա այնպիսի օրենսգիրք, որը կոչվում է Աշխատանքային, եւ այդտեղ շատ մանրամասն բացատրվում է, թե որն է «պրեմիա», իսկ որը արտաժամ աշխատանքի փոխհատուցում: Այդտեղ նաեւ գրված է, որ օրենքն է որոշում, թե որը ինչ է, եւ ոչ թե թաղապետի աթոռին նստած մեկը:

Պարզում է, Արամ Դանիելյանը նաեւ չգիտի, որ թաղապետարանի գույքը ինքը չի կարող հենց այնպես օտարել կամ նվիրել. «Կարող եք իմ մեղքը համարել, որ ես չգիտեի, որ յուրաքանչյուր իր օտարելու կամ նվիրելու համար պետք է ավագանու որոշում»: Պարզվում է, դա է պատճառը, որ ժամանակին խոստացած  սեղանից ու ժամացույցից հրաժարումը մինչ օրս տեղի չի ունեցել, իսկ բաղնի՞քը` կհարցնեք դուք. չէ՛, բաղնիքն էլ չի քանդել: Ավելին, հայ ժողովրդին փոխանցել է, որ այդ իր բաղնիքում. «Երկու անգամ հասցրել եմ սափրվել, երբ լրագրողներ էին եկել հարցազրույցի»: Ինչ լավ է, որ մեր Արամը այդքան հարգում է լրագրողներին: Մենք` լրագրողներս, կարելի է  ասել շոյված ենք, ավելին` ցնցված ենք ի խորունկ հոգու: Բայց հարց է առաջանում, էդ որ լրագրողները հարցազրույցի չեն գալիս Արամ Դանիելյանի մոտ, նա հեչ չի՞ սափրվում: Բոլոր դեպքերում, Արամ Դանիելյանն աշխատում է առավել, քան թափանցիկ,  եւ մեր հասարակությանը ներկայացնում իր կյանքի բոլոր մանրամասները: Նույն այդ բաղնիքի հետ կապված, նշում, թե. «Բաղնիքն այս պահին կես տարի է ինձ լողանալու համար պետք չի եկել»: Մի խոսքով, Արամ Դանիելյանը գործի տեղը չի լողանում, այլ երբ իրեն պետք է լինում, նստում է, այնուամենայնիվ, իր մոտ պահած ծառայողական ավտոմեքենան եւ գնում է իրենց տուն` Ծարավ Աղբյուրի փողոց, այդտեղ հոգում է իր բաղնիքի կարիքները եւ ետ վերադառնում: Իրեն տանող-բերողն էլ իր աներձագ վարորդն է, որը դրա համար 100 տոկոս «պրեմիա» է ստանում: Ի դեպ, Արաբկիրի թաղապետը ասում է, որ վարորդը «իմ միակ բարեկամն է իրականում»: Հիմա պարզ չեղավ, ամբողջ մարդկության մե՞ջ է միակ բարեկամը, թե՞ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների շրջանակներում: Հարցը կարեւոր է նաեւ այն տեսակետից, որ թաղապետարանի կանաչապատման բաժնի պետը Արամ Դանիելյանի  քեռու տղեն է` Հովսեփ Հովսեփյանը: Հիմա, ըստ Արամ Դանիելյանի,Հովսեփ Հովսեփյանը, թեեւ իր քեռու տղեն է, բայց իր բարեկամը չի: Երեւի իրար հետ չունեն: Եվ այստեղ է, որ կասկած կա, որ չունեն էն պահից հետո, երբ Հովսեփ Հովսեփյանը այլանդակեց Հրաչյա Քոչար փողոցի ծառերը: Էս Հովսեփ Հովսեփյանն էլ մի ուրիշ պատմություն է: Նա հայտարարեց, որ Արաբկիրում. «Վերջին տասը տարում չի եղել ոչ մի էտում»: Հիմա Հովսեփ Հովսեփյանն էլ Վայքից գալով, ի՞նչ իմանար, թե Արաբկիրում վերջին տասը տարում ինչ է եղել, ինչ չի եղել: Բայց որ չգիտի, ինչի՞ է այդքան վստահ խոսում: Դե, դա էլ երեւի բնավորության գիծ է:

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Իսկ հիմա հիշո՞ւմ եք այն հանելուկը, որ սկզբից ասացինք, դե` պատասխանեք:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА