ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ

03.05.2019 16:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ

1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն:

«Մենք տեսնում ենք, որ իբր թուրք-ադրբեջանական զորվարժություններ են, բայց նրանց կողքին կանգանած է Իսրայելը»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, սահմանային լարվածության պայմաններում սադրանքներ անպայման կլինեն, հնարավոր չէ, որ չլինեն։

Ըստ նրա՝ ընդհուպ հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն։

«Մենք ունենք քիչ թե շատ հզոր հարևան։ 2016 թվականին հենց Իրանն է կասեցրել պատերազմի զարգացումը։ Ռուսները միացել են մի քանի ժամով ուշ, քան Իրանը սահմանագլխին է կանչել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչներին և ասել՝ «ևս մեկ կրակոց, և մենք մտնում ենք, անցնում ենք սահմանը»։ Ե՛վ Իլհամ Ալիևը, և՛ Սերժ Սարգսյանը իմացել են՝ ևս մեկ կրակոց, և իրանական զորքը կհասներ մինչև Շուշիի գիծ։ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարներին, իսկ ահա մենք պատրաստ չենք»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը։

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է գորբաչովյան տարիները. Քաղաքագետ (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА