ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատեհապաշտներին պատմությունն իր գնահատականները տալիս է». Գեղամ Պետրոսյան (Տեսանյութ)

03.05.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պատեհապաշտներին պատմությունն իր գնահատականները տալիս է». Գեղամ Պետրոսյան (Տեսանյութ)

 Մեկ տարի առաջ այս օրերին եղան նաեւ Հանրապետական կուսակցությունից որոշ երիտասարդներ կամ ավելի հասուն գործիչներ, որոնք շտապեցին ՀՀԿ կրծքանշանը փոխարինել «դուխով» գլխարկով եւ համալրել քայլարածների կա՛մ շարքերը, կա՛մ տեղավորվել նրանց համակիրների թվում: Ի՞նչ են նրանց մասին այսօր մտածում կուսակցությունում, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

– Սա խոսում է մարդու նկարագրի մասին, այդ մարդիկ հաստատ կուսակցությանը վատություն չեն արել կամ որեւէ ՀՀԿ-ականի` հանելով իրենց կրծքանշանը եւ «դուխով» գլխարկ դնելով: Ընդհակառակը` հնարավորություն են տվել մեզ մաքրել մեր շարքերը, որովհետեւ նրանց նմանները, վաղը կարող են նույն հաջողությամբ, ինչպես ՀՀԿ-ից անցան դեպի ՔՊ, անցնեն մեկ ուրիշ տեղ: Սա խոսում է այդ մարդկանց էության մասին: Չեմ կարող ասել` այդ մարդն այդ պահին գաղափարներով տարվա՞ծ է մտել ՀՀԿ, հետո էլ այլ գաղափարների համար Նիկոլ Փաշինյանի կուսակցությո՞ւն է մտել: Նրանք ընդամենը պատեհապաշտներ են, որոնք առաջնորդվում են` «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով: Իսկ նմաններին պատմությունն իր գնահատականները տալիս է:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА