o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՍԵՆԱԼԻ» ԳԵՐԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ԹԻՄԻՑ

30.04.2019 21:30 ՍՊՈՐՏ
«ԱՐՍԵՆԱԼԻ» ԳԵՐԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ԹԻՄԻՑ

Բրիտանական լրատվամիջոցները շարունակում են գրել այն մասին, որ Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է: Այս անգամ այսպիսի վստահություն է հայտնել Daily Mail-ը. «Զինագործների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Այդ խաղացողների թվում է նաեւ Մխիթարյանը: Էմերին, որն անցած ամառ է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Արսեն Վենգերին, ցանկանում է ուժեղացնել կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի: Այդուհանդերձ, ակումբի ղեկավարության կողմից նա երաշխիք է ստացել, որ ֆուտբոլիստների վաճառքներից ստացված գումարները կներդրվեն նոր տրանսֆերներ իրականացնելու մեջ: 7 ֆուտբոլիստների թվում են նաեւ Շկոդրան Մուստաֆին, Մոհամեդ Էլնենին, Կառլ Ջեկինսոնը, Կալում Չեմբերսը եւ Դավիդ Օսպինան»:

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ Է

Այս խոսակցությունները շարքային քննարկումներ էին, որոնք սովորաբար տեղի են ունենում մրցաշրջանի ավարտին մոտ: Բայց Էմերիից ուզում են արդյունք, մինչդեռ լոնդոնյան թիմը Անգլիայի առաջնության 36-րդ տուրում կրեց իր 3 -րդ անընդմեջ պարտությունը: Այսինքն, կարելի է արձանագրել, որ լոնդոնյան թիմը մրցաշրջանի շատ վատ վերջնամաս է ապահովել իր համար: Էմերիի վերջին հնարավորությունն այս մրցաշրջանում Եվրոպա լիգայի հաղթանակն է: Ի դեպ, «Արսենալը» ՈւԵՖԱ-ի կողմից աջակցություն կստանա՝ Մխիթարյանի համար Ադրբեջանի վիզա ստանալու հետ կապված, որը թույլ կտա նրան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, եթե, իհարկե, լոնդոնցիները կարողանան նվաճել այդ եզրափակչի ուղեգիրը: «Զինագործները» Մխիթարյանի հետ համաձայնելուց հետո որոշեցին վիզայի հայտ չներկայացնել, երբ խմբային փուլում «Արսենալը» խաղում էր «Ղարաբաղի» հետ: Սակայն եզրափակիչն այլ հարց է, առավել եւս, որ ՈւԵՖԱ-ին կարող է օգնել այն գործոնը, որ Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի 4 խաղ կայանալու է Բաքվում, եւ Մխիթարյանի այցը մերժելը կարող է խնդիրներ առաջացնել: Իսկ ահա ԵԼ-ի եզրափակչում, եթե Մխիթարյանը կարողանա հաղթահարել հոգեբանական ճնշումը եւ լավ խաղ ցուցադրել, ապա մեծ հավանականությամբ կլուծի հաջորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մնալու հարցը: Բայց այստեղ եթեները շատ են: Իսկ ավելի իրատեսական լինելու դեպքում, ակնհայտ է, որ Էմերիին կտրվի եւս մեկ հնարավորություն՝ մյուս մրցաշրջանում տիտղոս նվաճելու, ինչն էլ իսպանացին կիրականացնի կտրուկ փոփոխությունների միջոցով: Ի վերջո, լոնդոնյան ակումբի այս կազմով Էմերին հնարավոր ամեն տարբերակ փորձեց հաջողության հասնելու համար, բայց դրական բոլոր տեղաշարժերը ժամանակավոր եղան:

Հենրիխ Մխիթարյանի քարտը և վարկանիշը FIFA 20-ում (լուսանկար)

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА