o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

24.04.2019 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը ցանկություն է հայտնել ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը. ՀՀ վարչապետ

«Մի քանի օր առաջ մեզ այցելել էր ցեղասպանությունը վերապրած մի տատիկի թոռնիկ: Նա խնդրել է կազմակերպենք, որ տատիկն ապրիլի 24-ին գա հուշահամալիր: Պատրաստվում ենք տատիկին դիմավորել, սայլով տատիկին այնպես ենք անցկացնելու, որ մարդկանց մեծ հոսքի մեջ չընկնի»,-ասաց Գզոյանը:

«Արմենպրես»-ը զրուցեց նաև Եպրաքսյա Գևորգյանի թոռան՝ Արթուր Կարապետյանի հետ: «Նա վերջին տարիներին շատ է մտածում զոհվածների հիշատակին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու մասին: Ուզում եմ իր նպատակն իրականացնել: Անընդհատ պատմում, հիշում է»,-ասաց նա ու հավելեց, որ տատը գաղթել է Կարսից, ներկայում ապրում է Արմավիր քաղաքում:

Հարցին, թե արդյոք տատիկի համար ֆիզիկական մեծ դժվարություն չի լինի հասնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Եպրաքսյա տատիկի թոռն ասաց, որ անցագիր են վերցրել թանգարան-ինստիտուտ հիմնադրամից, որ տատիկը մեքենայով մինչ հուշարձան բարձրանա, հետո նրան սայլալով կուղեկցեն։

2019-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА