ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հոգեւորականի պատասխանը՝ վարչապետի «տրանսգենդերը մա՞րդ է, թե՝ ոչ» հարցին

10.04.2019 01:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հոգեւորականի պատասխանը՝ վարչապետի «տրանսգենդերը մա՞րդ է, թե՝ ոչ» հարցին

Անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի կողմից հնչեցված ելույթին եւ դրա շուրջ բարձրացված հանրային բողոքի ալիքին՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգեւորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից»:

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

Ի պատասխան ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ արձագանքում է. «Սիրելի պարոն վարչապետ, Դուք հարց տվեցիք մեզ, եւ պահանջեցիք, որ մենք՝ հոգեւորականներս պատասխանենք. «Տրանսգենդերը մա՞րդ է, թե՝ ոչ»։ Կարծում եմ, որ այդ հարցը դուք չեք հորինել, այլ Եվրոպայում ձեզ տվել են այդ հարցը ԼԳԲՏ-ի կողմնակիցները, եւ նրանց սատարող քաղաքական գործիչները, միշտ կրկնելով. «Նրանք մա՞րդ են, թե՝ ոչ…»։ Ամերիկայում եւս ժողովուրդին այդ հարցը շատ են տալիս՝ իրենց անբարոյությունը տարածելով ժողովրդի մեջ եւ հանդուրժելով նրանց ներկայությունը ու երեխաների մեջ սրսկվելով անբարոյականության թույնը: Դուք այդ հարցը տվեցիք մեզ, ու պահանջեցիք, որ հոգեւորականներս պատասխանենք։ Պատասխանեմ, սիրելի վարչապետ, մա՞րդ են հետեւյալները, թե՝ ոչ՝ մարմնավաճառները, մանկապիղծները, գողերը, թալանողները, մարդասպանները, մարդու միս ուտողները, հոգեկան շեղվածները, մազոխիստները, մարդկանց չարչարողները, հոր կամ մոր հետ պառկողները, որդու կամ դստեր հետ հարաբերվողները, մանկամարդ աղջիկներին ամուսնացնողները, բազմակիները (մի քանի կին ունեցող), bազմամուսինները (մի քանի ամուսին ունեցող), իգացողները, արվամոլները, պղերգները, բանսարկուները, շոգմոգները, քսուները, հրապարակավ մերկացողները կամ քայլողները, փողոցում գիջություն անողները, փողոցը աղբ թափողները, պոռնկագրական ֆիլմեր տարածողները, կանանց ստրկացնողրաֆիքինգ) անողները, կաշառակերները, անարխիստները, վարակիչ հիվանդները, անասնապիղծերը, անասունների հետ ամուսնացողները, չծնված երեխան վիժող կամ սպանողները, Սոդոմ եւ Գոմոր քաղաքներում ապրողները… որոնց վրա Աստված կրակ տեղացրեց։ Իհարկե, մարդ էին ֆիզիկական իմաստով, բայց բարոյակա՛նը, մանավա՛նդ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ մարդու անգնահատելի, անբաժանելի մի մասը պետք է լինի կյանքում, որպեսզի իրավամբ ՄԱՐԴ կոչվի։ Ա՛յն մարդը, որ ստեղծվեց Աստծո՛ կերպարով, եւ ոչ թե մեղքի հետեւորդ եւ կորստյան որդի լինելու»։

«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

Հոգեւորականը հիշեցնում է, որ Աստված մեզ ազատություն չտվեց, որպեսզի կատարենք ինչ- որ փափագում կամ ուզում ենք, այլ ազատություն շնորհեց, որ կատարենք ինչ-որ ՃԻ՛ՇԴ է, եւ ոչ թէ՝ սխալ. «Ապրում եմ աշխարհի մի մեծ հյուրընկալ քաղաքում (Վեգաս), որ ունի այդ բոլոր հիվանդագին, անկյալ եւ (իմ համար) մերժելի երեւոյթները, բայց չեմ ապրում նրանց պես։ Մերժո՛ւմ եմ նրանց կենցաղն ու ապրելակերպը, խոսելաձեւն ու կեցվածքը։ Դրա համար իմ համար իմ շուրջը միայն անապա՛տն է։ Անապատի համար եմ, եւ այդ բոլորը իմ համար կորուսյալ այն «շքեղությունն» է, որ Սատանան կամ փորձիչը մոտեցավ եւ Տիրոջը ասաց, ինչպես նաեւ ինձ, «Այս բոլորը քեզ կ՚տամ, եթէ իմ առջեւ իյնալով ԵՐԿՐՊԱԳԵՍ ինձ..։» Իսկ իմ պատասխանս նրան էր. «ԵՏԻՍ ԳՆԱ, ՍԱՏԱՆԱՅորովհետեւ միայն քո Տէր Աստուծոյն պիտի պաշտես, ու միայն նրան երկրպագես.. »։ Սա իմ համար այն անապատն է, հեռու մարդկանցից ու «հոգեւորականների» բիզնեսից, կեղծիքից ու ստերից, ուր գնացի գտնելու մեր Տերն եւ Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ու ապրելու Ս. Հոգու մխիթարությամբ»։

Նիկոլ Փաշինյաննն ու Սամվել Կարապետյանը քայլել են, զրուցել սրճարանում

Կրկին դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հոգեւորականը նշում է. «Դուք Աստվածաշունչ կարդում եք, պարոն վարչապետ։ Որպես խորապես հոգեւորական եւ աղոթքի մարդ՝ պարտք ունեմ ձեզ հիշեցնելու առաքելական սուրբ պատգամը. «Աստծու կամքը այս է. որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից. ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով, եւ ոչ թե ցանկության կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբոր պատվին, քանզի այդ բոլոր բաների համար Տերը վրեժխնդիր է, ինչպես որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. արդարեւ, Աստված չկոչեց մեզ պղծության, այլ՝ սրբության: Ահա թե ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տվեց ձեզ» (Ա. Թես. 4։3-8)։ Դուք մեր ազգի վարչապետն եք, եւ պէտք է տիպար լինեք մեր համար։ Եթէ մեր բարձրաստիճան հոգեւորականներից բարոյական բարձրություն եք փնտրել եւ նաեւ փափագում եք, մեր բոլոր հոգեւորականները մարդկանց մեջ տիպար լինեն (իհարկե, ամեն մարդ ինքն է Աստծո պատասխան տվողը եւ առաջին ու վերջին դատավորը Աստված է մարդկային գործերին եւ արարքներին), ապա դուք նաեւ որպես մեր ազգի գլուխը եւ ղեկավարը, պետք չէ հետեւեք Եվրոպայի տված պատգամներին եւ կեղծավոր մարդասիրության, երբ նրանք Քրիստոսի խոսքերով. «մժղուկները քամում են եւ ուղտերը կուլ են տալիս (Մատթ. 23։24)»:

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

Եզրափակելով խոսքը՝ Տեր Սերոբն ընդգծում է. «Եվրոպան բարոյական առումով մեր ազգին ոչ մի օգուտ է տվել ո՛չ անցյալին, ո՛չ ներկայիս, եւ ո՛չ էլ ապագայում պիտի տա։ Մեր ազգի փրկությունը նրանց քաղաքական կեղծ ժպիտները եւ ազգային թակարդները չեն։ Մեր ազգի փրկությունը նրանց խոստացած եվրո-ամերիկյան «դրախտները» չեն։ Մեր ազգի փրկությունը մե՛ր մեջ է, մեր ազգային հավաքականության, մեր բռնցքումի, մեր համահայկական քրիստոնեական արժեհամակարգի, որի հեղինակը Տերը եւ մեր ազգի փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այո՛.., այդ նո՛ւյն հալածյալ, տքնյալ, պախարակյալ, ծաղրյալ, խաչյալ ու թաղյալ, ու գերեզմանը պատռելով Հարուցյալ եւ հաղթական Քրիստոսը։ Որին գերեզմաններ չեն կարող պարունակել եւ որեւէ մահ չի կարող հաղթահարել… Ինչպես պատահեց ԻՐ օրինակով մեր ազգին։ Գնացէք Տիրոջ նեղ շավիղով, պարոն վարչապետ, որ դեպի կյանք է առաջնորդում բոլորիս մեր արժեքների պահպանումով եւ մերժելով ամեն աղտեղություն եւ չարմի՛ գնաք Եվրոպաների լայն ճանապարհներով, երբ անցյալին ու ներկայիս բարոյական առումով մեզ առաջնորդում է բոլորիս դեպի կորուստ… (Մատթ. 7։13-14)։ Եվրոպայից մեր երկրի համար պետք է առնել ամեն բան որ մեզ պետք է, զենք, փող, առեւտուր, շահ, զբոսաշրջիկներ եւ այլն։ Իսկ նրանց «բարոյակարգը» նետեցեք աղբանոցը։ Վերջապես, դատաստանի օրվան Աստված ձեզնից շատ հաշիվ պիտի պահանջի, որովհետեւ ձեզ շատ տրվեց, ու շատ է պահանջվելու, ինչպես մանավանդ մեզ՝ հոգեւորականներիս, որ հոգեւոր կյանքում ենք առաջնորդում մարդկանց։ Տերը ձեզ ու բոլորիս պատվիրում է. «Սո՛ւրբ եղեք, որովհետեւ ես սուրբ եմ» (Ա. Պետ. 1։16):

Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին

Որպես հետգրություն՝ հոգեւորականը հավելել է. «Այս պատասխանն ուղղված չէ միայն ձեր վարչակազմին, այլ ձեր նախորդներին ու հաջորդներին, որոնք առաջնորդել են, եւ առաջնորդելու են մեր ժողովրդին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА