ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են զգույշ լինել սիրելիի հետ շփման մեջ. Օրվա աստղագուշակ

06.04.2019 09:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր աստղերը ձեզ հուշում են զգույշ լինել սիրելիի հետ շփման մեջ. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Դուք բացահայտել եք ձեր սիրելիի վարքագծի պատճառա-հետեւանքային կապը եւ կարծում եք, որ ձեր ենթադրությունները ճիշտ են: Իսկ դուք չե՞ք մտածել, որ գուցե սխալվում եք: 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս. ուղեւորներին տարհանել են կուրսանտները

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են զգույշ լինել սիրելիի հետ շփման մեջ, քանի որ ձեր ասած ամեն բառը նա սրտին շատ մոտ կընդունի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Արժե այսօր մի փոքր երես տալ ինքներդ ձեզ կամ էլ ստիպել, որպեսզի սիրելին անի դա ձեր փոխարեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին չի կարողանա բացատրել ձեզ իր այս կամ այն միտքը եւ դա անհապաղ իրականացնելու անհրաժեշտությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ համար միակ ճիշտ կարծիք գոյություն կունենա եւ դա կլինի ձեր սեփականը, որը դուք կփորձեք հրամցնել նաեւ ձեր սիրելիին:

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք այսօր չառաջնորդվել հոգեբանական գրքերի խորհուրդներով: Նախ, դա ձանձրալի է, հետո էլ այդ կերպ դուք չեք կարողանա ձեզ բնական պահել ու գործել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք բավականին շուտ կհոգնեք ձեր սիրելիի ներկայությունից, այդ իսկ պատճառով ավելի լավ  է որքան հնարավոր է քիչ լինեք միասին, որպեսզի չվնասեք ձեր հարաբերությունները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հիանալ ձեր ամեն մի խոսքով եւ արարքով, ինչը ձեզ եւ' կուրախացնի, եւ' կնյարդայնացնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիին ուշադրության փոքրիկ նշաններ ցույց տվեք՝ ծաղիկներ նվիրեք, համեղ ընթրիք պատրաստեք եւ այլն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ դժվարությամբ կների ձեր որեւէ կատակ կամ չարաճճիություն, որին դուք ոչ մի նշանակություն չեք տա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հաճելի է գիտակցելը, որ ձեզանից կախում ունեն, սակայն միշտ չէ, որ ստացվում է նրան ընդունել իր կախվածությունը: Այսօր հենց այսպիսի փորձություն է ձեզ սպասվում:

ՁԿՆԵՐ

Տասն անգամ մտածեք՝ նախքան խոսելը: Անգամ ձեր ամենաանմեղ խոսքը կարող է վիրավորել սիրելիին:

Աղբյուրը՝ Junona.org

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА