o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք ասել ենք, որ ուզում ենք խաղաղ լուծում, բայց...». Տաթեւ Հայրապետյան

29.03.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մենք ասել ենք, որ ուզում ենք խաղաղ լուծում, բայց...». Տաթեւ Հայրապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, համենայնդեպս, այդպես են պլանավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, եթե Փաշինյան-Ալիեւ նախորդ հանդիպումները չնախատեսված էին, ապա այս դեպքում` լինելով այն նախապես ծրագրված, միեւնույնն է, կրկին հայտնի չէ, թե ինչ օրակարգի շուրջ են զրուցելու: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

Ինչ կարելի է ակնկալել Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, երբ հանդիպման վերաբերյալ որեւէ օրակարգ մինչեւ այժմ չկա:

Ինչպես ԱԺ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը, ինքը պատկերացնում է քննարկում այն օրակարգի շուրջ, որը մենք առաջարկել ենք: Խնդիրներից մեկը, բնականաբար, վերաբերում է բանակցային սեղանին Արցախի վերադարձին եւ դրա մասին խոսակցությանը, մյուս խնդիրը վերաբերում է ընդհանուր մթնոլորտի հետ կապված խաղաղության մասին քննարկումներին: Եվ իհարկե նաեւ այն դիսկուրսին, որը Փաշինյանն է առաջարկել Ստեփանակերտում` մասնավորապես խոսելով այն մասին, որ Մինսկի խմբի համանախագներն ավելի բաց տեքստով մեկնաբանություններ անեն, որպեսզի դրանք կողմերի մոտ, այսպես ասած, տարաբնույթ եզրահանգումների հիմք չդառնան: Պետք է մի կարեւոր բան հասկանանք, որ եթե խոսում ենք բանակցային գործընթացից, դրա շարունակականությունից, պետք է նշենք, որ այս պահին այս կամ այն փաթեթի կամ այս կամ այն լուծման տարբերակը չի քննարկվում, այլ ավելի շատ խոսակցությունը վերաբերում է մթնոլորտի առողջացմանը, որը հնարավորություն կտա քննարկումները դարձնել ավելի առարկայական:

Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

Ի՞նչ մթնոլորտի առողջացման մասին կարող է խոսք լինել, երբ հանդիպմանն ընդառաջ ակնհայտ է, որ որոշակի լարվածություն կա սահմանում: Ի վերջո, ի՞նչ եղավ Փաշինյան-Ալիեւ օպերատիվ կապը, որով էլ պայմանավորվում էր վերջին ամիսների հարաբերական խաղաղությունը:

Իրականում, ինչպես դուք նշեցիք, հարաբերական էր, որովհետեւ` այո, ինչ-որ պահի Ադրբեջանը որոշեց վերջապես հարգել զինադադարի ռեժիմը, բայց մենք քաջ գիտակցում էինք, որ այն շարունակական չի լինելու: Բացի այդ, Ադրբեջանն, ըստ էության, հեռակա ակնկալիքներ ուներ, թե այն հիմք կծառայի, որպեսզի ինչ-որ սա ներկայացնի Հայաստանի նկատմամբ որպես կարեւոր «զիջում»: Այսինքն` ցույց տա, թե իր երկար տարիների ապակառուցողական կերպարից դուրս է եկել եւ իբրեւ տեսեք` զինադադարի ռեժիմը հարգում եմ, ինչն անհեթեթություն է, որովհետեւ նա պարտավոր էր հարգել:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Նախկինում էլ էր այդպես` սահմանում իրավիճակը մերթ լարվում էր, մերթ` խաղաղվում: Այս դեպքում ի՞նչ փոխվեց հայաստանյան նոր իշխանության օրոք:

Ոչ, որ այսքան տեւական խաղաղություն լիներ, դեռ չէր եղել, բայց բնավ սա չի նվազեցնում Իլհամ Ալիեւի նկրտումները: Նրա ելույթներից մի քանիսում բազմիցս նշվում է, որ պատերազմական լուծումը գտնվում է իրենց օրակարգում: Այնպես որ, պետք չէ մտածել, թե Ադրբեջանը մեկ-երկու օրում կամ կես տարում փոխվում է: Բայց պետք է ընդունել նաեւ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, որոշակիորեն նաեւ Ադրբեջանի վրա են ազդում: Այնտեղ տեղի ունեցող որոշակի դիսկուրսները եւ շատ հաճախ այս կամ այն գործողությունը որոշակիորեն կապված են ներքաղաքական ինչ-ինչ կոնյուկտուրայի փոփոխությունների հետ, որոնք Ադրբեջանում լատենտ են, ակնհայտ չեն, բայց ամեն դեպքում կան: Հենց վերջերս Ադրբեջանում համաներման ժամանակ 50 քաղբանտարկյալ ազատ արձակվեց: Իմ դիտարկմամբ` սա բացառիկ էր վերջին 10 տարիների ընթացքում:

«Հասարակությունը պետք է դադարի սիրել պոպուլիստներին». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Կրկին վերադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրակարգին. փաստորեն, ստացվում է, որ Ն. Փաշինյանն առաջարկելու է Արցախին վերադարձնել բանակցային սեղանին, Ադրբեջանը կտրականապես մերժելու է, նույն ասել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ ձեւաչափի փոփոխություն չի լինելու: Այս դեպքում ո՞րն է լինելու հանդիպման արդյունքը:

Իրականում պետք է շարունակենք խոսել, որովհետեւ եթե չլինի երկխոսություն, կունենանք շատ ավելի վատ ու լարված իրավիճակ: Մենք ասել ենք, որ ուզում ենք խաղաղ լուծում, բայց խաղաղ լուծումը չի ենթադրում, որ խաղաղությունը պետք է լինի ադրբեջանական պայմաններում: Պետք է հասկանալ` ո՞րն է այն ոսկե միջինը, որը կարող է բավարարել բոլոր կողմերին: Շատ պարզ բան է իրականում Փաշինյանի ասածը, ու այնտեղ Բաքվի համար կարեւոր հնարավորություն է թաքնված: Եթե Բաքուն ի վիճակի չլինի ընկալել, որ պետք է նստի բանակցային սեղանի շուրջ Արցախի հետ, ապա ի՞նչ խնդրի լուծում է ցանկանում: Այսինքն` սա ցույց է տալիս, որ իրենք ուզում են տարածք` առանց մարդկանց, առանց հայերի, նման բան չի կարող լինել: Սա իրենց իսկական նկրտումն է այս հարցի հանդեպ, ուստի` սա իրենց համար թաքնված հնարավորություն է, թե իրենք որքանով են իսկապես տրամադրված հարցի լուծմանը:

«10 ամիսների ընթացքում միայն տեսել ենք քաղաքապետարան-«Սանիթեք» փոխադարձ մեղադրանքներ»

Ընդդիմախոսները մշտապես հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ առանց Արցախի չի բանակցելու, սակայն այսօր նախատեսված է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Ի վերջո, որերորդ հանդիպումից հետո պիտի Արցախը նստի բանակցությունների սեղանին, թե՞ Փաշինյանը հրաժարվելու է իր խոսքերից:

Հայաստանը չի հրաժարվելու դրանից, համենայնդեպս` ոչ այս կառավարության պարագայում եւ առաջիկա այս տարիներին: Արցախի վերադարձը բանակցային սեղանին ոչ ոք չի համարել երկու օրվա կամ երկու ամսվա, երկու տարվա կարճաժամկետ խնդիր: Սա երկարաժամկետ տեսլական է եւ օրակարգ, որը պահանջում է ամենօրյա համառ աշխատանք: Դիվանագիտությունը նրբորեն համառելու արվեստ է, այսինքն` այստեղ նյարդերը երբեմն կլարվեն, երբեմն իրավիճակը կարող է սրվել, բայց սա երբեք չպետք է զրկի մեզ այն կարեւոր գծից, որ ունենք օրակարգ: Վերջապես արցախյան բանակցային գործընթացում գնում ենք մեր օրակարգով, ոչ թե գնում ենք տեսնենք, թե մեզ ինչ ասացին, ինչ առաջարկեցին, այլ գնում ենք` փորձելով թե՛ Ադրբեջանին, թե՛  համանախագահների հետ խոսելու մեր առաջարկած կետերի շուրջ, թե որքանով եւ ինչ պահի դրանք ընդունելի կլինեն, դժվար է կանխատեսել, բայց փաստ է, որ անգամ Ադրբեջանի համառության պայմաններում շարունակում ենք առաջ քաշել մեր օրակարգը: Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, որ սա վերջնագիր չէ, նա չի ասել, որ երբեք չեմ նստի սեղանի շուրջ, քանի Արցախը նստած չէ: Նա նստելու է սեղանի շուրջ եւ խոսելու է բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին:

«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА