ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.03.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք «Միմինոյի» հռչակավոր ֆրազը` «Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»: Սակայն այն զարմանալի դրվագը, որը կներկայացնենք, երեւի թե բնութագրվի  «Ձեր նմաններ խայտառակել Եվրամիություն» ֆրազով, քանզի խոսքը ԵՄ դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ մասին է: ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր հիմնադրած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ օգնությամբ, նաեւ ուսումնասիրելով ժամանակագրությունը, պարզել է, թե այդ ովքեր կարող էին լինել, որ «առանց ձայնագրության» ռեժիմում Նիկոլին ասած լինեին, որ ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին «կոռումպացված ռեժիմի» տակ: Ինչպես գրում է տիկին Հովհաննիսյանը. «Վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ օրերին վարչապետը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին (վերջինիս հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին) եւ Կիպրոսի պաշտպանության նախարարին: Ուստի պարզ է դառնում, որ նման գնահատականը հնչեցվել է կամ ԵՄ ներկայացուցչի կամ անձամբ պարոն Սվիտալսկիի կամ էլ Կիպրոսի պաշտպանության նախարարի կողմից»: Հիմա այդ երեքից ո՞վ է...

ԶԱՐՄԱՆՔ

Հիմա բուռն քննարկման առարկա է դարձել Մեղրիի զորամասում տեղի ունեցած ամոթալի միջադեպը: Եվ տեղական ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ն կարողացել է պարզել, զրուցելով ականատեսների հետ, որ այդտեղ ապշեցուցիչ բան է տեղի ունեցել` «դըմփ-դըմփ հու»-ի եւ «գողականի» խառնուրդ. «Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին` վանկարկելով քաջ հայտնի «դըմփ, դըմփ, հու»-ն եւ գողական հեղինակություններին բնորոշ «կյանք` գողերին, մահ` ոստիկաններին» արտահայտությունը: Իսկ գլխավոր գործող անձ շարքային Մուսայելյանը բարձրաձայնում էր` «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ»: Նաեւ` այսպիսի դրվագ, որ զինվորները հրաժարվում էին սափրվել, վկայակոչելով, որ վարչապետը մորուքով է... 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, «Ռեստարտի» լպիրշ դեղնակտուցներին չհաջողվեց թավշակրոնների հսկողության տակ առնել ՄԱՅՐ ԲՈՒՀԸ` չնայած Սորոսի հիմնադրամի ֆինանսական եւ քաղաքական անսքող զորակցության: Հիմա էլ, ինչքան էլ զարմանալի լինի, թրաշամանուկներին օգնության է հասել անձամբ Նիկոլը: Նա հայտարարել է. «Պետք է շատ հստակ ասենք` այն ռեկտրոները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»: Դե ինչ, երեւի թե  սեփական ապաշնորհ երիտհեղափոխականներին բուհերի մակարդակով անձամբ օգնության հասնելով` Նիկոլը մի օր էլ «կամուֆլյաժը հագած» կսկսի անցնել արդեն ԺԷԿ-ի պետերի մակարդակի: Ախր, թրաշամանուկներն ապաշնորհ են անգամ ոհմակներով հարց լուծելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА