o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել

25.03.2019 15:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի ասել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար:

«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարևանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել», - լրագրողի հարցին, թե կկարողանան արդյոք Թուրքիայի քաղաքացիներն անվճար այցելել Սուրբ Սոֆիայի տաճար, TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է նախագահը։

Թրամփը սոցցանցի միջոցով Սի Ծինպինին հանդիպել է առաջարկել

Ներկայում թանգարան մուտքը 60 թուրքական լիր (10 դոլար) արժե։ Էրդողանը մարտի 18-ին ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА