ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսուհետ կհատուցի նաև 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին

22.03.2019 16:21 ԹԵՄԱ
Այսուհետ կհատուցի նաև 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին

Քիչ առաջ ավարտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի առաջին նիստը, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ 

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լենա Նազարյան

«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 - 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170 (զոհ և հաշմանդամություն): Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015 - 2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»,- գրել է հիմնադրամի տնօրենը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА