ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.03.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մենք քանիցս առիթ ունեցել ենք զարմանալ ՔՊCC-ի պատգամավորուհի ԼՈՒԼՈՒԻ այս կամ այն խոսքի կամ արարքի առնչությամբ: Ի դեպ, նա անցյալում զարմանալի մտքեր էր հնչեցրել եւ կուսակցականության վերաբերյալ, պնդելով, որ գաղափարական կուսակցականները աղանդավորից ոչնչով չեն տարբերվում, իսկ մյուսները դառնում են կուսակցական զուտ շահադիտական նկատառումներով: Հիմա չգիտենք, Լուլուն ընդգրկվելով ՔՊCC-ի պատգամավորների մեջ, դրանցից որ մեկն է, բայց ինչքան էլ զարմանալի լինի, երեւի թե եկել է Լուլուին ազգովի խնդրելու ժամանակը: Բանն այն է, որ Լուլուն ի վերջո չդիմացավ եւ ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան էջը, դրանով ոտնահարելով Ֆեյսբուքում գրանցված հայերի` զվարճանք ունենալու անօտարելի իրավունքը: Ախր, նա մշտապես մի այնպիսի բան էր գրում իր էջում, որ լիաթոք ծիծաղում էինք, եւ ժողովրդական խոսքով ասած, դրա վրա «կայֆեր» էինք բռնում: Իսկ հիմա այդ հաճույքից զարմանալիորեն զրկվել ենք:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, մեր անսխալական վոժդ եւ փրկիչ Նիկոլը ու նրա մերձավոր շրջապատը շատ են սիրում հնչեցնել «նախորդ հանցավոր ռեժիմի թալանչիների» անունները: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, Նիկոլի այդ գործին հաջողացրեց խփել ԼՀԿ առաջնորդ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Նա իր ֆեյսբուքյան էջում զետեղել է Գլխավոր դատախազության պատասխանը եւ գրել. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ մոտ 20 օր առաջ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն: Այսօր ստացել եմ ստորեւ ներկայացվող պատասխանը, որի համաձայն Գագիկ Խաչատրյանը որեւէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ որեւէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»: Ախ, այ Էդմոն ջան, բա դա անելու բան էր...

ԶԱՐՄԱՆՔ

Մոսկվայի նախկին նահանգապետ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ սենսացիոն հայտարարություն է արել` պնդելով, որ ժամանակին Ռուսաստանը տարեկան 100 մլն դոլար է ապօրինաբար վճարում Ուկրաինային Սեւաստոպոլի նավահանգիստն օգտագործելու համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ում է մեղադրանք ուղղում նա: Լուժկովի խոսքով` Սեւաստոպոլը «միշտ առանձնացված է եղել Ղրիմից», իսկ քաղաքը երբեք Ուկրաինային չի պատկանել` «ո՛չ օրենքով, ո՛չ միջազգային իրավունքով»: «Ռուսաստանը հիմարաբար, Ելցինի հարբեցողությամբ, տարեկան 100 մլն դոլարէ հատկացրել Սեւաստոպոլում ռազմածովային նավատորմը տեղակայելու իրավունքի համար»,- ասել է Լուժկովը: Ճիշտն ասած չգիտենք, արդյոք հարբեցող էր Ելցինը եւ դա բացառապես ռուսների գործն է, սակայն պարոն Լուժկովը ակամա հիշեցրեց մեր ալկաշների մասին: Օրերս Ռուսաստանի դեսպանատան մոտ էլի տգեղ լեզվակռվի մեջ էին մտել Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը եւ կոմունիստները: Բայց տվյալ դեպքում մեզ զարմացրել էր հետեւյալը` թե ինչպես էր Խզմալյանին հաջողվել ալկաշ Ռուբիկ Հախվերդյանին սթափ վիճակում հասցնել ցույցի վայր: Դա իրոք այն դեպքն է, որ անհնարինն ակնհայտ է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА