ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը

21.03.2019 16:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ռուս միլիարդատերերի տասնյակը, որում ներառված գործարարներն անցած տարվա ընթացքում ամենաշատ եկամուտն են ունեցել: Ընդհանուր առմամբ, նրանք ակտիվների վաճառքից և դիվիդենտների տեսքով միասին վաստակել են 11 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ երրորդ տարին հրապարակվող վարկանշային աղյուսակը գլխավորել է հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան), որը 2,44 մլրդ դոլար է վաստակել «Մագնիտ» խանութների ցանցի արժեթղթերի 29%-ի վաճառքի արդյունքում: Գործարքը կայացել է փետրվարին: Գալիցկին արժեթղթերը վաճառել է «ՎՏԲ» բանկին ու հեռացել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից:

Նշվում է, որ Գալիցկին ցանկի նորեկներից է:

Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև Միխայիլ Պրոխորովը (վաստակել է 1,77 մլրդ դոլար), Վլադիմիր Լիսինը (1,59 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (1,46 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (1,12 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (1,12 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (740 մլն դոլար), Վիկտոր Վեկսելբերգը (710 մլն դոլար), Ռոման Աբրամովիչը (600 մլն դոլար), Սուլեյման Քերիմովը (490 մլն դոլար):

Ֆրանսիացի միլիարդատերերի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА