o C     05. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ

20.03.2019 18:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխումն անընդունելի է համարում:

Ադրբեջանի նախագահը Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին: Սակայն, Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները՝ հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում»:

Թուրքիայի արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Ալիևը հավելել է նաև, որ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ և այն պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА