o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.03.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ՔՊCC-ի պատգամավորուհի ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ում` TV5-ի եթերում հնչած մտքի գլուխգործոցները շատերի ուրախությունն ու զվարճանքն էին դարձել: Հա, հա, էլ հիշեցնենք, որ անցյալ տարի այդ «ուհին» արցախցիների դեմ ցույցի էր դուրս եկել մազերը կապույտ ներկած` ի համերաշխություն տխրահռչալ Ասիայի: Դե հիմա տեսեք սրճարանաքանդության առնչությամբ ինչ հանճարեղագույն միտք է արտահայտել. «ՊԵԿ-ը պիտի ճշտի` ինչու է 300 անձ ազատվում աշխատանքից, եթե փաստաթղթով 12 հոգի է»: Այստեղ ապշեցուցիչն այն է, որ բոլորը կրկնում են քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավարի ասածը, ով տարածքը վարձակալությամբ հանձնած ընկերությունների աշխատողների թիվն է գրել, այլ ոչ թե սրճարանները սպասարկող ընկերությունների: Ու ինչպես սույն «ուհին», այնպես էլ այլ նիկոլականներ այդ թիվը կրկնում էին, զարմանալիորեն գլխի չընկնելով, որ Օպերայի շրջակայքում հաստատ մեկ տասնյակից ավել սրճարաններ կա: Դե ինչ, ողբամ իշխող կուսակցության մտավոր կարողությունները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ գրել է, թե ինչ զարմանալի բաներ է տեսել Ազատության հրապարակում. «Էսօր մի շատ կարեւոր բան տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Ուրեմն Կենտրոնի թաղապետը տեսնելով հավաքված բողոքող քաղաքացիներին փորձեց «կոնտռ միտինգ» կազմակերպել: Մի քանի զանգից հետո պարզվեց, որ էսօրվա դրությամբ Նիկոլի ու Կարգին հաղորդման դերասան Հայկոյի իշխանությունը պաշտպանելու համար մենակ պետական տարբեր կալիբրի պաշտոնյաներ են մնացել. ԱԺ պատգամավորներ, վարչական շրջանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, փոխնախարարներ, Վարդգե Գասպարի եւ այդպես շարունակ: Իսկ վերջում Կենտրոնի թաղապետը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող «քաղաքացիներին» (իրականում պետական իշխանության կրողներին): Սենց որ շարունակվի մի լուրջ բողոքի ժամանակ էս պետական պաշտոնյաներն էլ են վախենալու հրապարակ իջնեն, կամ մեջներից դուխովները կգան ու ժողովրդի ցասմանը կարժանանան»:

ԶԱՐՄԱՆՔ

Այդ ցասմանն արժանացողների թվի մեջ թերեւս կլինի Կենտրոնի թաղապետ ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ սրճարանի տնօրինության հետ համաձայնություն է եղել, որ տնօրինությունը ինքնակամ կապամոնտաժի սրճարանը: Jazzve սրճարանի տնօրինությունից հայտնել են, որ աշխատակիցները ինքնակամ սրճարանից դուրս չեն գալու: Այս պահին քաղաքային իշխանություները շարունակում են ապամոնտաժման աշխատանքները: Ավելի վաղ լրագրողի հարցին, թե ինչու իր մոտիկների սրճարանը չի քանդում, Կենտրոնի թաղապետը պատասխանել էր. «Հենա, ախպորս սրճարանից եմ սկսել»: Դե ինչ ասես, անում է խոստովանություն, որը լիովին տեղավորվում է բոլշեւիկյան, պավլիկմորոզովյան ոճի մեջ: Կարծեւմ ենք իզուր չէր, որ հայկական Ֆեյսբուքում այդ թաղապետին միանգամից կնքեցին «պոլիցայ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА