ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բռնությամբ հարց չի լուծվելու». Նաիրա Զոհրաբյան

15.03.2019 00:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բռնությամբ հարց չի լուծվելու». Նաիրա Զոհրաբյան

«Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երեւանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները: Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն եւ բանակցություն, ինչը դեռ չի ստացվում», - այս մասին նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ մանրամասնել. «Որեւէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը: Առանց երկխոսության` ոչինչ չի ստացվելու եւ բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն եւ սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ»:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ն. Զոհրաբյանը նաեւ նշել է, որ ինչ վերաբերվում է իրեն, իր հանդեպ որեւէ բռնություն չի գործադրվել. «Պարզապես, ես փորձեցի կանգնել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ` բախումը կանխելու համար եւ մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթեւ վնասվածք է` կանցնի: Կարեւորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը: Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության եւ թույլ չտալու բախումներ»:

Ժուռնալիստների միության նախկին ղեկավարությունը շենքի տարածքները վարձակալության է տվել այլ կազմակերպությունների. Ս. Սեյրանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА