ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.03.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լավ հիշեք այս դեմքը, շատ լավ հիշեք: Սա Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆՆ է՛ Իսկ ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ահազանգել է, որ սույն պետական հիմնարկությունը աչք ունի Մոնթե Մելքոնյան ռազմական կրթահամալիրի` Դիլիջանում գտնվող անշարժ գույքի վրա: Այսինքն` զարմանալիորեն այս թրաշամանուկի գլխավորած գերատեսչությունը պատրաստվում է, ըստ էության, փողոց շպրտել տարածաշրջանի լավագույն ռազմական ուսումնական հաստատությունը, միայն թե այդ տարածքից ու շենքերից ինչ-որ ճղճիմ եկամուտ լինի: Ապշել կարելի է, թե ի՞նչ են անում այս, այսպես կոչված իշխանավորները: Մեկը պատրաստ է ռազմական կրթությունը քանդել, մյուսը` Լիբանանից հայրենադարձված հայ ընտանիքից տան գույքի, կահ-կարասիսների մաքսազերծման համար պահանջում է 16 հազար դոլար: Հիմա արդյո՞ք մենք բարոյական իրավունք չունենք կասկածել այդպիսի պաշտոնյաների հայ լինելը:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլ Փաշինյանի գլուխգործոցներից մեկը այն «դարակազմիկ» ապշեցուցիչ միտքն էր, որ մենք պետք է նաեւ ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության: Դրա առնչությամբ, օրինակ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ տարակուսում է. «Ես բոլորից շատ եմ ուզում կայուն ու երկարատեւ խաղաղություն, բայց միեւնույն է դեռեւս չգիտեմ թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Պատերազմի՞ միջոցով, թե՞ երկխոսության: Վստահ չեմ, որ իմ խաղաղարար կոչերը ազդեցիկ կլինեն ադրբեջանցիների համար, եւ նրանք վերջապես հանգիստ կթողնեն Արցախին: Իսկ գուցե մեր իշխանություններին կլսե՞ն նրանք: Կյանքը ցույց կտա: Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս վայր չդնենք ու Արցախի հարցում կանգնենք մեջքին»: Բայց կան նաեւ գործիչներ, որ ուղղակիորեն մատնանշում են միակ ընդունելի` զենքի ճանապարհը: Այսպես, ՀՅԴ ԳՄ անդամ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը նշում է. «Այո, հնարավոր է Ադրբեջանի ժողովրդին պատրաստել խաղաղության: Դրա համար պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այնպես պատրաստ լինենք, որ թշնամին հասկանա, որ անմիտ զբաղմունք է մեզ հետ զենքի լեզվով խոսելու ցանկացած փորձ ու դա իրենց կարող է տանել վերջնական կործանման»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ վարչապետական մտքի թռիչքների վրա, մնում է անսալ Արտակ Զաքարյանի խորհրդին եւ զենքերը երբեք վայր չդնել:

ԶԱՐՄԱՆՔ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԱԺ ճեպազրույցում ավետեց, որ YouTube-ի հայաֆիկացման հարցով ոլորտի շահառուների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվիԻհարկե դա լավ է, որ այսպիսի նախաձեռնություն կա, ու հավանաբար  Գուգլը նաեւ կաջակցի դրան: Բայց հետո սկսվեց զարմանալին: Հարցին` հնարավո՞ ր է, որ YouTube-ում գործունեություն ծավալող ու դրա միջոցով շահույթ ստացող բլոգերները հարկվեն, նախարարն արձագանքեց. «Կարծում եմ, որ այո՛, դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում: Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում եւ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի շրջանառություն ունեցողներն, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ»: Լավ, գրողը տանի, հասկացանք, որ ամեն ինչ հարկելու մարմաջ ունեք, բայց ինչպե՞ս եք հաշվարկելու այդ հասույթները: Ինչեւէ, հայ բլոգերներն էլ որոշել են, որ եթե այդպիսի հարկ սահմանվի, ապա դա վճարելու են ամեն տարվա փետրվարի 31-ին, ճիշտ ու ճիշտ պարոն նախարարի ճաշակին համապատասխան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА