o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.03.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Առողջապահության նախարար ունենք` աշխարհը չունի: ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ անգամ կառավարության` մարտի 7-ի աղմկալի նիստից հետո, երբ կոշտագույն քննադատության ենթարկվեց վարչապետի, փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի կողմից, շարունակում է իր, ժողովրդի խոսքով ասած, «էշը քշել»: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց. «Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն եւ մյուսների առողջությանը չվնասեն: Մենք պատրաստ ենք օրենքի քննարկման շրջանակում քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ-որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից: Օրինակ` օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարուց: Կամ, օրինակ, մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար` կես տարուց»:

ԶԱՐՄԱՆՔ

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, «ՄԵԴԻԱ ՊԱՇՏՊԱՆ» նախաձեռնությունը, սկսելով իր մշտադիտարկումները, թե այս կամ այն քաղաքական գործչին ինչպես է արձագանքում մամուլը, զարմանալիորեն եկավ ու կանգ առավ այդ նույն առողջապահության նախարարի վրա. «Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք: Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 264 հոդված, որոնցից 76-ը եղել է բացասական, 29-ը` դրական, 159-ը` չեզոք: Մեր ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ բացասական հոդվածներն ավելացել են հատկապես կառավարության` մարտի 7-ի սկանդալային նիստից հետո: Հետաքրքրական է, որ բացասական բովանդակություն են փորձել ստեղծել հատկապես մերձիշխանական լրատվական կայքերը»: Այսինքն` իշխանական քարոզչական ռեսուրսները զգայուն են տիրոջ տրամադրության փոփոխման նկատմամբ...

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն ընդդիմադիր դաշտում արդեն զբաղվում են եւ տիրոջով, մասնավորապես հնչում են կարծիքներ, որ զարմանալիորեն Նիկոլի հեքիաթասացության ռեսուրսը սպառվել է եւ արդեն նա պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը: «Թավշյա հեքիաթները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին»,- այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Համազգային իղձերի իրականացումը կրկին հեաձգվում է: Փաշինյանի կառավարությունը չունենալով հստակ ծրագիր եւ արհեստավարժ կադրեր իր կազմում օր օրի ավելի է բարդացնում մեր երկրի տնտեսական վիճակը: Չի իրականացել հրապարակում տրված որեւէ խոստում, հեռանկարում չկա նույնիսկ մի փոքր շոշափելի արդյունքի տեսլական: Հազարավոր մարդկանց պետական համակարգից կրճատելը եւ նրանց շարիկ գլորելու մեջ մեղադրելը, փոխարենը մի քանի ամիս աշխատած թավշյա չինովնիկներին պարգեւատրելը: Գների թանկացում, գործազրկության մեծացում, հարկերի եւ տուրքերի ավելացում, ներդրումների բացակայություն եւ կրկին արտագաղթ: Արցախի հարցում էլ ԵԱՀԿ ՄԽ բոլորիս քաջ հայտնի վերջին հայտարարությունը: Մի խոսքով շատ մեծ է հիասթափությունը եւ ֆեյքերով երկար չես պահի իշխանությունը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА