o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ, դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, թե՞ «խառոշի». Գուրգեն Եղիազարյան

08.03.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլ, դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, թե՞ «խառոշի». Գուրգեն Եղիազարյան

Իրան կատարած այցի ընթացքում Սպահանի հայության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «պետք է թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Սրան հաջորդեց մի կողմից` սորոսականների ակտիվացումը, մյուս կողմից` թաքնվելու փորձերը: Իսկ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ասուլիսով հանդես եկավ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզեցինք քաղաքական գործիչ, ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

«Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը». Էդուարդ Շարմազանով

«ՆԻԿՈԼԸ ԹՈՂ ՊԱՏՄԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԻԿԻՆ ԼԱՐԻՍԱՅԻ ՀԵՏ»

– Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով` ի վերջո, ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը` «օտարերկրյա գործակալներ» ասելով, որոնց չպետք է թույլ տա, որ գործեն:

Այս 10 ամիսների ընթացքում այն, ինչ ասել է Նիկոլը, ճիշտ հակառակն է արել: Էլ չասեմ, որ երբ պատգամավոր էր, Սամվել Ալեքսանյանի աջ ձեռքը` Ձուկը (Արմեն Իսրայելյանը, որը հետո սպանվեց Մոսկվայում, - հեղինակ), եկավ, սիրտը բաց արեց իր առաջ, եւ ինքն էլ դեռ պատգամավոր ժամանակ հետո հայտարարեց, որ Ձկան սպանության հետքերը բերում են Ազգային ժողով: Արդեն 10 ամիս է նա, այսպես ասած, երկրի առաջին դեմքն է, Սահմանադրությամբ` երկրորդը, ինչո՞ւ մինչեւ հիմա Ձկան սպանությունից լուր չունենք: Չէ՞ որ այդ մարդը իր սիրուն աչքերի համար զոհվեց: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` արդեն մի քանի օր է անցել տիկին Լարիսայի հայտարարությունից, որ ինքը Փաշինյանի հեղափոխությանը օգնել է: Իհարկե, նա չի ասում, որ գնացել է Տերյան-Սայաթ-Նովա փողոցում պառկել է, ճանապարհ է փակել: Նրա օգնությունը կարելի է պատկերացնել, որովհետեւ գալիս են գումարներ, իսկ տիկին Լարիսան դրանք փոխանցել է ում պետք է եւ մաս ունի այդ հեղափոխությունից: Եվ եթե մաս ունի հեղափոխությունից, ֆինանսավորել է, ուրեմն` Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի օտարերկրյա գործակալական բացահայտման աշխատանքներն իրենից: Նիկոլը թող պատմի հանրությանը` ի՞նչ կապ ունի տիկին Լարիսայի հետ: Երբ կպատմի, կասեմ` գործակալակա՞ն կապ է, թե` ոչ: Իսկ հետո թող անցնի մնացածներին` օրինակ, Դավիթ Սանասարյանին, որը չգիտեմ` դրսի որ կառույցի դրդմամբ` Ռուսաստանի դրոշը այրում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Թող մեզ մի քիչ պատմի նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից, թե ինչ էր ՌԴ դեսպանատան դիմաց խոսում եւ ընդհանրապես` որտեղի՞ց է գալիս: Թող պատմի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մասին եւ այդպես շարունակ... Չար լեզուներն ասում են, որ մոտավորապես` օտարերկրյա գործակալներից խոսելով` նա կարող է հանգիստ պատմել իր կառավարության 30-40 տոկոսի մասին: Երբ կպատմի, այն ժամանակ կասեմ, թե որտեղ է ծնվում գործակալն ու ուր է գնում:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂԻՂ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԵՆ»

– Դուք անդրադարձաք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ասուլիսին արված հայտարարություններին: Հետաքրքիր է` Ձեր գնահատմամբ ի՞նչ մեսիջ էր փոխանցում Սորոսը իր գործադիր տնօրենի բերանով:

Նախ ասեմ, որ գրեթե երկրագնդի վրա չկա այնպիսի մի արյունահեղություն, որտեղ Սորոսն ուղիղ մասնակցություն չունենա: Այդ օրինակները բազմաթիվ են եւ հասնում են մինչեւ արաբական գարուն: Զարմանալի գործընթացներ տեղի ունեցան այդ ընթացքում, եւ Սորոսին հաջողվեց մուտք գործել միգուցե երկրագնդի ամենաապահով երկրներից մեկըԻսկ հիմա Սորոսը ներթափանցել է Հայաստան, ավելի ճիշտ` ներթափանցել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ից, եւ այդ ժամանակ նրա գրասենյակի պետը բոլորին հայտնի Գարեգին Չուգասզյանն է, որը «Սասնա ծռերի» քաղխորհրդի անդամ է: Նա էր այդ գրասենյակի հայաստանյան առաջին հիմնադիրներից մեկը: Սորոսի ուղղվածությունը հիմնականում մարդու իրավունքներն են, բաց հասարակությունը: Մինչդեռ այդ, այսպես կոչված, «բաց հասարակությունը» փակ հասարակությունն է, որը ՀՀ քաղաքացուն դրդելու է այնպիսի տեղեր, որտեղ մենք ընդհանրապես անելիք չունենք: Ինչեւէ, տիկին Լարիսան   հայտարարությամբ հանդես եկավ եւ որոշակի քարտեր բաց արեց ՀՀ-ի համար` նշելով, որ իրենք անմասն չեն մնացել, այսպես կոչված, թավշյա (իմ կարծիքով` օձերով ու կարիճներով լցված թավիշ էր) հեղափոխության կատարումից: Էլի եմ ասում, թե ինչպես կարող էր Սորոսը մասնակցել  ՀՀ-ում իշխանափոխությանը, դժվար չէ պատկերացնել, ըստ իս, միայն դոլարով եւ հիմա արդեն տիրոջ իրավունքով որոշ մարդկանց խելքի է բերում` ասելով, թե  մասնակցել ենք այս ամենին, ուրեմն` էդ մի հոգին (նկատի ունի Ն. Փաշինյանին, - հեղինակ) պետք է լսի, խելոք մնա, թե չէ, կլինեն այլ հայտարարություններ: Թե չէ, էլ ինչու հանկարծ որոշեց ասել` որ բուհին որքան փող է փոխանցվել իրենց կողմից: Նրանք այսօրվա իշխանություններին ուղիղ թեւ ու թիկունք են: Ավելին իշխանությունում կան մարդիկ, որոնք ուղիղ ասում են, որ սորոսական են, օրինակ, ԿԳ նախկին փոխնախարար, այժմ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Ի դեպ, Հ. Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ԵՊՀ ռեկտոր: Մենք ծանր կացության մեջ ենք, ամեն կերպ պետք է աջակցենք եւ ազգովի պաշտպանենք ԵՊՀ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանին, որ սորոսականը չդառնա ռեկտոր: Սա առաջին հերթին երեխայի դաստիարակության հետ կապված հարց է, դրա համար էլ մայր բուհում այդ թյուրիմացություններն արմատավորելու խնդիր են դրել:

«Նիկոլի հերթական սուտը պայթեց». Մենուա Հարությունյան

«ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ ՓՈՐՁԵԼ ԷԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԻՐ ՇՔԱՄՈՒՏՔԻՑ»

– Ի դեպ, սորոսականներն իրենց այնքան անպատիժ են զգում, որ հենց մայր բուհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կատարվեց աննախադեպ մի բան. Սորոսի հիմնադրամից սնվող «Ռեստարտ» խումբը հարձակվել էր «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի վրա` հենց իր տան շքամուտքում: Ի՞նչ կասեք այս մասին:

«Սերժ Սարգսյանի հավանական մեկուսացումով նրանք կկտրեն այն ճյուղը,որի վրա նստած են»

Համացանցից տեղեկացա, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, մինչդեռ Նարեկ Մալյանին փորձել էին առեւանգել իր շքամուտքից: Չեմ տեսնում այն եզրը, որը կարող են իրավապահներն ուղիղ նշել, թե ինչպես կարող է խուլիգանությունը վերածվել մարդու առեւանգման: Այդ գործողություններն ուղեկցվել են քաղաքացու ուղղակի իրավունքները ոտնահարելով` մի 6 հոգով ձեռքից- ոտքից բռնած տանում էին, երկու հոգի էլ նկարահանումներ էին կատարում: Իրենց ասելով` տանում էին, որ գցեն աղբամանի մեջ: Եվ ովքե՞ր էին տանում. սորոսկան խմբի մի հատվածը, որը համալսարանում իբրեւ ուսանողներ են, եւ այս մարդիկ դեռ տարիուկես առաջ ընդվզումներ էին կատարում` նույն Սորոսի պահանջով: ՀՀ քաղաքացու անունից դիմում եմ Նիկոլին` վե՛րջ տուր էդ կոչերիդ, մյուս անգամ չհամարձակվես խոսել բռնությունից, դու ոչ դրա տարիքն ունես, ոչ էլ դրա խելքն ունես: Դու բռնության այնպիսի կոչեր ես անում, որ փողոցում մարդկանց հետ հաշվեհարդար են տեսնում: Եվ սա առաջին փորձն էր:

Նիկոլը չի կարողանում մարսել Ամուլսարի ոսկին

«Ի ՎԵՐՋՈ, ՍԱ ԵՐԿԻ՞Ր Է, ԹԵ՞ ԽՈՒԼԻԳԱՆԱՆՈՑ»

– Ի դեպ, շաբաթներ առաջ էլ Ն, Փաշինյանը հենց կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետք է ամիսը 10-20 կոռուպցիոն դեպք բացահայտել, եւ դրանով զբաղվողները պետք է «բռնվեն, խայտառակվեն, բարոյապես ոչնչացվեն եւ ուղարկվեն բանտ...»: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– 10 ամսվա մեջ Նիկոլն ինչ ցանկացել, դուրս է տվել` առանց հաշիվ տալու, որ առաջին դեմքն է խոսում, այգու Մնդոն չի խոսում: Այո, նա բռնության կոչ էր անում կառավարության նիստի ժամանակ, եւ այնտեղ նստած գործադիրի անդամներից ոչ մեկը չհամարձակվեց ասելտղա ջան, էս ինչե՞ր ես խոսում, ո՞նց թե` այն մարդիկ, ովքեր կաշառակերությամբ կզբաղվեն, կնսեմացնենք մինչեւ վերջ: Ի՞նչ ես հասկանում` քո հիվանդ երեւակայությամբ այդ ասելով: Ի՞նչ է նշանակում նսեմացնել, եթե, իրոք, հանցագործ է, իր արարքը ուղիղ գրանցված է քրեական օրենսգիրքում եւ այդ պատիժը պետք է ստանա, դու ո՞վ ես այստեղ: Քրեական օրենսգրքում որեւիցե մեկը տեսե՞լ է նսեմացնելու մասին մի բան: Նիկոլ, դու նստած ես եղել  մի տարի ու մի քանի ամիս, դու լավ գիտես նսեմացնելը որն է, ու դու կոչ ես անում, որ նսեմացնե՞ն... Եվ հետո արդեն նսեմացնելուց, հերն անիծելուց, ոչնչացնելուց հետո` ասում ես` այդ մարդկանց հետ կզբաղվենք օրենքով: Իսկ դու ո՞վ ես ընդհանրապես, որ անօրեն զբաղվես մարդկանց կյանքերով: Հլը մի հատ գնա քեզ հայելու մեջ նայի, բայց աշխատի լուրջ լինես, նոր նայես: Ի՞նչ է սա նշանակում, մի ամբողջ ժողովրդի ձե՞ռք ես առնում: Իհարկե, Նիկոլի կառավարության անդամ խամաճիկներից ոչ մեկը չէր համարձակվի ծպտուն հանել, բայց ես ապշած եմ Մարդու իրավունքների պաշտպանի վրա, որ այնտեղ նստած էր ու չասաց` ներողություն, պարոն վարչապետ, էս ի՞նչ եք խոսում, ո՞նց թե ստորացնել.... Խորհուրդ եմ տալիս Նիկոլին` վարչապետ ես քեզ կարգել, ուրեմն` վարչապետի սահմանների մեջ եղիր: Լավ մտածիր` ինչ ես անում, դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, թե՞ խառոշի, ասա իմանանք` ո՞վ ես դու, որովհետեւ քո խոսակցականից չեմ հասկանում: Ի վերջո, սա երկի՞ր է , թե խուլիգանանոց: Մենք լրջագույն խնդիր ունենք` դրսում թուրքերն են, ներսում էլ` սա... Ի՞նչ անենք: Ամեն անգամ այս բռնության կոչերը բերելու են նրան, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանալու, ներդրումներ չենք ունենալու: Մարդիկ լսում են, թե ինչ է խոսում, էլ ի՞նչ ներդրման մասին կարող է խոսք լինել, եւ ամեն օրը ավելի վատ է լինելու, քան առաջին օրը

«Հասարակությունը պետք է դադարի սիրել պոպուլիստներին». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА