ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարուքյանը կողմ էր քվեարկել և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին․ «Ժողովուրդ»

15.02.2019 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարուքյանը կողմ էր քվեարկել և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին․ «Ժողովուրդ»

«Մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ ու որեւէ կրեդիտ չենք ուզել, միշտ ասել ենք՝ դուք եք արել: Մարդիկ գիտեն` ով ինչ է արել, ինչքան է արել, երբ ու ոնց է արել: Մի տեսակ ուրացողության ժամանակներ են եկել, ուրանալ բոլորի արարքները, բայց դա էլ է նորմալ, հեղափոխությունից հետո այդպես է, ուրանում են»,- երեկ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Շատերն, իհարկե, կզարմանան՝ այդ խոսքերն ընթերցելով: Բայց նկատենք` մի հարցում Մարուքյանն այնուամենայնիվ ճիշտ է. մարդիկ գիտեն, թե թավշյա հեղափոխության ժամանակ ով ինչ է արել, երբ ու ոնց է արել:

Նա չայցելեց զոհերի պանթեոն. բոլոր սիսիանցիների դեմքին վարչապետի հանդեպ զզվանք կար. Ազատամարտիկ

Մարդիկ գիտեն ու հիշում են, որ ուղիղ մեկ տարի առաջ` այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկերներին, այդ թվում՝ Մարուքյանին, առաջարկեց միանալ իշխանափոխության իրենց պայքարին, վերջինս դեմ էր: Ավելին, 2018թ. ապրիլի սկզբներին Մարուքյանը նույնիսկ հոդված հրապարակեց, որում անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը` նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով եւ տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։ Եւ մինչեւ ապրիլի 21-ը Մարուքյանը պնդում էր երրորդ ճանապարհի մասին` քննադատելով Փաշինյանին:

Հիշում եք նաեւ հայտնի տեսանյութը: Մեկ փաստ էլ. Էդմոն Մարուքյանը ՀՀԿ իշխանության տարիներին կողմ է քվեարկել ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին: Երեկ էլ նա այդ փաստը մեկնաբանել է կառավարության հետ համագործակցությամբ: Մինչդեռ Մարուքյանն ու իր ղեկավարած խմբակցությունը դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում  ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА