ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ ժողովուրդը ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի

12.02.2019 11:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ ժողովուրդը ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի

Եվ այսպես հասավ այն բաղձալի պահը, որին սպասում էր ողջ հայ ժողովուրդը` սկսած անցյալ տարվա մայիսից, երբ տապալվեց  նախկին «անիծյալ» ռեժիմը: Այսօր առավոտվանից  Նիկոլը պետք է ներկայացներ իր  երջանիկ ու հպարտ քաղաքացիներին, թե ինչպես է զարգացնելու երկիրը , կերակրելու սովածներին, բուժելու հիվանդներին եւ այլն: Սակայն  ԱԺ առավոտյան նիստի ընթացքում շուրջ 1,5 ժամ խոսելով Աժ ամբիոնից` Նիկոլը հիմնականում պատմում էր իր կատարած գեղաշրջումից  եւ ԱԺ ընտրությունների արդյունքներից, որոնցից նա այնքան գոհ է, որ որտեղ նա նստում կամ կանգնում է, ժամերով գլուխ է արդուկում այդ թեմաներով: Ինչ վերաբերում է գործազրկությանը եւ աղքատությանը, ապա այստեղ կարծես թե վիճակը ավելի բարդ է, եթե չասենք` անհույս: Եվ եթե Նիկոլը իր հեղաշրջման մասին խոսում է հրճվանքով, ապա աղքատության կրճատման մասին խոսելիս ոգեւորությունը կտրուկ նվազում է, իսկ ձայնի զրնգունությունը կտրուկ իջնում: Խոսելով գործազրկության մասին` նա օգտագործում է «էական կրճատում» անհասկանալի  ու ոչ մի  ծավալային կամ ժամանակային չափման չենթարկվող արտահայտությունը: Նույն կերպ նա խոսում է նաեւ աղքատության, տնտեսական զարգացման եւ այլ  ոչ  հեղափոխական թեմաներից: Ի դեպ, նա ինչ-որ տեսություն էր հորինել, թե ինչով են իրարից տարբերվում տնտեսական աճը եւ տնտեսական զարգացումը: Հավանաբար, տնտեսագետների համար սա նոր խոսք է, սակայն  ժողովրդին հաստատ միեւնույնն է` ուզում եք աճեցրեք, ուզում եք զարգացրեք: Կարեւորը, որ արդյունքում մարդիկ ունենան աշխատանք եւ կարողանան պահել իրենց ընտանիքները:

Թագուհի Ղազարյանը ցանկանո՞ւմ է Շմայսի նման ինքնատիպ լինել. «Հրապարակ»

Սակայն տնտեսագիտության մեջ նոր խոսքից հետո Նիկոլը անցնում է փիլիսոփայական հարթություն եւ զարգացնում է` «աղքատությունը որպես մտածողություն» փիլիսոփայական թեզը` այն հիմնավորելով Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններով: Եվ վերջապես  Նիկոլը կատարեց Նոբելյան մրցանակին արժանի հայտնագործություն, նշելով, որ «աղքատության հաղթահարման մեր պատկերացմամբ առաջին պայմանը աշխատանքն է»: Ավելի հանճարեղ միտք դեռեւս մեր ԱԺ ամբիոնից երբեք չի հնչել: Չի հնչել նման հանճարեղ միտք նաեւ այլ ԱԺ-ների ամբիոններից, եւ մնում է զարմանալ Նիկոլի խորաթափանցությանը ու մտքի հսկայական թռիչքներին: Ի վերջո, իր ելույթից պարզ դարձավ, որ եթե ժողովուրդը ուզում է ավելի լավ ապրել, ապա դրա համար պետք է հենց ինքը ժողովուրդը, ժողովրդի մտածելակերպը, վարվեցողությունը, հարկ մուծելու պատրաստակամությունը: Ի դեպ, Նիկոլը իր վարչապետությանն ընդամնեը ինը ամիսների ընթացքում բացահայտեց Հայաստանի ամենամեծ դիլեման` նա հայտնաբերեց, որ ՀՀ-ում ամենամեծ դիլեման այն է, որ մարդիկ չեն ուզում վաճրեն հարկեր, բայց ուզում են լավ ապրել:

Պատկերացնո՞ւմ եք Նիկոլի հանճարի անսահմանության չափը: Ընդամենը ինը ամիս պահանջվեց, որ նա  բացահայտի մեր հանրության ներքին հակասությունը: Միաժամանակ, նա տալիս է  նաեւ այդ հակասության լուծման բանալին: Իսկ լուծման բանալին հետեւյալն է` պետք է շատ վճարել ու պարգեւատրել պետական պաշտոնյաներին, որ նրանք  շատ հարկեր հավաքեն ժողովրդից, որպեսզի ժողովուրդը ապրի հարուստ: Մտքի գիգանտ, գաղափարի արգեակ, իսկ եթե լուրջ, ապա  եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ Նիկոլը մինչեւ հիմա չի հավատում իր այն բախտին, որի արդյունքում նրան դարձրեցին վարչապետ, ու միաժամանակ չի հասկանում, թե ինչ, ինչպես  եւ երբ պետք է անի: Մի խոսքով, ժողովուրդ ջան, դուք ձեր գլխի ճարը տեսեք:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА