ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ Է ՃՈՅՏԸ ՆԿԱՐԵԼ ԻՐ «ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ»

12.02.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ Է ՃՈՅՏԸ ՆԿԱՐԵԼ ԻՐ «ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ»

Մի շարք աղմկահարույց միջադեպերով հայտնի ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ` Ճոյտը, դեռ մի քանի տարի առաջ, կինոմատոգրաֆիայում կատարելով  իր հերթական փորձը, ներկայացրել է իր երկրորդ ֆիլմը՝ այն անվանելով «Մենք հարեւաններ ենք»: Ըստ Հակոբ Հակոբյանի` ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է հայի ու ադրբեջացնու բարեկամության մասին: Ֆիլմը մինչ օրս չի ցուցադրվել, ժամանակին Ճոյտն ասում էր, դեռ որոշ խնդիրներ կան:

ԻՍԿ ՈՎ ԷՐ ՃՈՅՏԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ

Բայց ահա ներկայումս ոմանք արդեն բացահայտորեն են խոսում ազերիների հետ բարեկամությունից, թեեւ՝ հիմնականում անպատասխան: Եվ փոխարենը, դժվար չէ կռահել, թե ինչ կլինի այն անձի հետ, ով կհամարձակվի հրապարակավ խոսել հայերի հետ բարեկամության մասին. ամբողջ հարցն այն է, թե քանի՞ րոպե կգոյատեւի: Եվ այս ֆոնին հարց է ծագում՝ արդյոք հիմա Հ.Հակոբյանի համար չի՞ եկել իր այդ «բարեկամական» քարոզները ցուցադրելու ժամանակը: Վերջապես, եթե նա հայ-ադրբեջանական բարեկամության այդքան ջերմ ջատագովն է, արդյո՞ք դա չէ Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ այդ համառ ցույցերին մասնակցության պատճառը: Կարճ ասած, ե՞րբ է գալու այդ ֆիլմի ցուցադրման ժամանակը, փորձեցինք հետաքրքրվել անձամբ իրենից` կինոռեժիսոր եւ սցենարիստ հռչակված նախկին պատգամավորից.

ԳՈՂԸ ԱՌԱՋԻՆՆ Է ԳՈՌՈՒՄ` ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ

- Որոշակի հանգամանքներով պայմանավորված` մի քիչ էլ կուշանա ցուցադրությունը: Մի քիչ քաղաքական տրամադրություններն էլ պետք է համահունչ լինեն:

- Այսի՞նքն:

- Դե պետք է ես զգամ, որ ժամանակն է ցուցադրել:

- Դեռ չե՞ք զգում:

- Չէ, չէ, լավ, եկեք առաջ անցնենք: Էլ ի՞նչ հարցեր ունեք:

- Մեզ հետաքրքրում է նաեւ, որ Դուք ասել էիք, որ ՌԴ-ում կան մարդիկ, ովքեր Ձեզ կաջակցեն, որպեսզի Ադրբեջանում եւս այդ ֆիլմը ցուցադրվի: Ովքե՞ր են այդ մարդիկ:

Ճոյտը սպասում է շահեկան ժամանակի`քննադատության արժանացած ֆիլմը ցուցադրելու համար

- Հայտնի ռուսներ են` ճանաչված, անունով:

- Անուններ կասե՞ք:

- Պետդումայի պատգամավորներ են:

- Կոնկրետ անուններով կարո՞ղ եք ասել:

- Չէ, ճիշտ չի լինի, ոչ թե իրենք են ասել, որ չասեմ, այլ ես ճիշտ չեմ գտնում:

- Իսկ ադրբեջանցի ընկերներ ունե՞ք:

- Չէ, էդ մեկը չէ:

- Պարոն Հակոբյան, իսկ ո՞ւմ աջակցությամբ եք ֆիլմը նկարահանել:

«Մեկը չի ասում` գյուղացին վարկերի վրա մի բան էլ ավելացնում է ու տալիս բանկին». նախկին պատգամավոր 

- Պարզ չի՞:

- Չէ, անկեղծ ասած:

- Բացառապես իմ անձնական միջոցներով: Լրիվ իմ միջոցներով:

- Ինչքա՞ն եք ծախսել այդ ֆիլմի նկարահանման վրա:

- Դե հիմա դա թող մնա իմ մեջ:

- Լավ, բա չե՞ք ափսոսում Ձեր միջոցները, որ այսքան ժամանակ չեք ցուցադրում ֆիլմը:

- Բացարձակ, ափսոսը ժամանակն է: Բայց այ Ձեզ մի հատ էքսկլյուզիվ բան կարամ ասեմ. «Հիշողություն» ֆիլմը ապրիլին պետք է ցուցադրենք արդեն: Այսքանը կարող եմ ասել: Լավ եղեք:

Ճոյտը մուլտֆիլմի փակագծերը չի բացում, բայց խոստանում է. «Մենք հարեւաններ ենք», չտեսնված մուլտֆիլմ է»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА