ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

09.02.2019 17:51 ՌԵՏՐՈ
Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

09.02.2018 

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

 

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանրապետության Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ, ո՛չ էլ մտահոգիչ հարց է, այլ հարմար առիթ է խոսելու»

09.02.2018 

«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ,  ո՛չ էլ մտահոգիչ հարց է, այլ հարմար առիթ է խոսելու»

Այս շաբաթ խորհրդարանում քննարկված օրենսդրական նախագծերի, ԱԺ ամբիոնից հնչեցված քաղաքական շեշտադրումների եւ ընդհանրապես` ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՏԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

–Երեկ ԱԺ-ում Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը դարձավ բուռն քննարկման առարկա: Մասնավորապես` ընդդիմադիր «Ելքը» ցավոտ է ընդունում, որ այդ կազմում ներառված է առաջին փոխվարչապետը` պատճառաբանելով, թե նման պաշտոն Սահմանադրության մեջ ամրագրված չէ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց այս պաշտոնը մտահոգիչ դարձավ նրանց համար:

– Առաջին փոխվարչապետի պաշտոնը ո՛չ ցավոտ է, ո՛չ էլ մտահոգիչ, այլ ընդամենը հարմար առիթ է խոսելու, որեւիցե քաղաքական շեշտադրում անելու համար: Իրականում իրենց ոչ էլ հետաքրքիր է: Այդ հարցերին տրվեց հստակ մասնագիտական պատասխան` իրավաբանների, սահմանադրական իրավունքի մասնագետների, վերջիվերջո, Սահմանադրության վրա անմիջապես աշխատած, այն ստեղծած մարդկանց կողմից: Հետեւաբար, այդ դաշտում, կարծում եմ, այլեւս ասելիք չկա, մասնավորապես` ոչ մասնագետների կողմից:

– ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբիոնից բղավում էր, որ սրանով փորձ է արվում կոնկրետ մարդկանց հագով պաշտոններ կարել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ցանկացած պատգամավոր ազատ է` իր քաղաքական հետեւություններն անելու մեջ, եւ ես պարտավոր չեմ յուրաքանչյուրի նման եզրահանգումները, կանխատեսումները փորձել բացատրել, հիմնավորել կամ հերքել: Դա իրենց գործն է, իրենք դա անում են: Ինձ ճիշտ հասկացեք, երբ անընդհատ հարց է տրվում` ինչո՞ւ նա կամ մեկ ուրիշը այսպես ասաց, այսպես մեկնաբանեց, ստացվում է, որ քաղաքական մեծամասնությունը դառնում է փոքրամասնության տեսակետների մեկնաբանողը: Քաղաքական օրակարգն իրենք չեն սահմանում, փառք Աստծո, քաղաքական օրակարգի տերը քաղաքական մեծամասնությունն է:

«ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ»

–Անդրադառնանք ՀՀԿ-ի կողմից առաջադրված, բայց դեռեւս իր համաձայնությունը չտված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, որը դեռեւս շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Այնուամենայնիվ, կարո՞ղ է ինչ-որ բան խանգարել նրա առաջադրմանը:

– Երկու անգամ մասնակցել եմ այդ հարցի քննարկմանը. մեկը ՀՀԿ գործադիր մարմնի, մյուսը` խմբակցության մակարդակով արդեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ե՛վ մեր խմբակցության, ե՛ւ մեր կուսակցության ղեկավար մարմնի տեսակետից` որեւէ խոչընդոտ չկա եւ չի կարող լինել Արմեն Սարգսյանի առաջադրվելու եւ ընտրվելու կապակցությամբ: Այն, ինչ տեղի է ունենում, շատ նորմալ գործընթաց է: Նկատի ունենալով ՀՀ  նախագահին վերապահված սահմանադրական լիազորությունները եւ այն, որ ինքը բոլորի նախագահն է լինելու, քանի որ այդ պաշտոնն այլեւս ապաքաղաքական, ապակուսակցական է դառնում, որպես քաղաքակիրթ մարդ, բնական է, որ հավասարապես պետք է ցանկություն ունենար շփվել բոլոր քաղաքական ուժերի, կուսակցությունների հետ: Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է առաջադրում իր թեկնածությունը, պարզ է, որ նա կցանկանա ստանալ բոլորի բարոյական աջակցությունը, ինչը ե՛ւ նորմալ է, ե՛ւ քաղաքակիրթ:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Վերջին մի քանի օրենսդրական նախագծերով, որոնք բերվեցին խորհրդարան, տպավորություն է, որ նախագահի լիազորություններն ավելի են սահմանափակում, ու դրանք տեղափոխվում են վարչապետի իրավասության շրջանակ: Ի վերջո, ի դեմս Արմեն Սարգսյանի` կունենանք «Անգլիայի թագուհու» պես մի պաշտոնյայի՞, թե՞ առավել նվազ կամ ավելի մեծ լծակներ ունեցող մեկի:

– Չէի ուզենա, որ օգտագործվեր եզրույթ, թե մի քանի օրենքներ սահմանափակում են նախագահի լիազորությունները: Նախագահի սահմանադրական լիազորությունները որեւիցե օրենք եւ որեւցիե մեկը չի կարող սահմանափակել, քանի որ այն շատ հստակ ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ նա ո՛չ ավելին կարող է անել, ո՛չ էլ պակաս: Ընդ որում` Սահմանադրության մեջ այն աստիճանի հստակությամբ է գրված այդ ամենը, որ որեւիցե մեկը, որեւէ մտահոգություն թող չունենա: Իհարկե, ոմանք փորձում են նսեմացնել այդ կարգավիճակը, այն դարձնել անկարեւոր, ոմանք էլ, միգուցե, հին իներցիայով չափից ավել են փորձում ոչ թե կարեւորել, այլ իրենց պատկերացմամբ` լրացուցիչ պետական կառավարչական գործառույթներ վերագրել նախագահին: Մինչդեռ կոնկրետ խորհրդարանական հանրապետության կառավարման դեպքում նախագահը չի ունենում նման լիազորություններ:

«ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ, ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ»

–Այս դեպքում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա հանրությունը ՀՀ նախագահից:

– Միշտ ասել եմ, որ հաճախ անձն է զարդարում պաշտոնը: Արմեն Սարգսյանն այն մարդն է, որը հաստատ այդ պաշտոնը զարդարելու է: Իր խարիզմայով, հնարավորություններով, կապերով, ինտելեկտով, ներկայացուցչական իր տեսքով` նա կարող է ավելին անել: Այսինքն` բացի այն, որ Սահմանադրությամբ ունի այդ լիազորությունները, այլ նաեւ արդեն իր անձնական հնարավորություններով կարող է լրացուցիչ փայլ եւ իմաստ տալ նախագահական այդ պաշտոնին: Վերջիվերջո, Արմեն Սարգսյանի առաջադրումը մեր կողմից, ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ քաղաքակրթական էր: Բոլոր իմ գործընկերների ու լրագրողների ուշադրությունը ուզում եմ հրավիրել հետեւյալ փաստի վրա. ուղիղ երկու տարի առաջ` փետրվարի 12-ին, հնչեցված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համարում եմ մեր երկրի համար շատ կարեւոր, որովհետեւ այն սկզբունքային էր եւ որոշ առումով` շրջադարձային: Այնտեղ հստակ շարադրվեցին պետական պաշտոնյայի կերպարի մասին պատկերացումները եւ պահանջները: Այդ օրվանից շատ կտրուկ ձեւով ընթացան բարեփոխումները, եւ դրանք շարունակվեցին նոր որակի վարչապետի եւ նոր որակի կառավարության ձեւավորմամբ եւ հիմա էլ քաղաքակրթական նախագահի առաջադրմամբ: Սա երկու տարի առաջ սկսված կտրուկ բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է: Հենց այնպես որեւիցե բան այս քաղաքական կուրսից դուրս, ոչինչ չի կատարվում մեր երկրում: Ինչ մտածվել է, ասվել է, հայտարարվել է երկու տարի առաջ, հետեւողականորեն իրականացվում է: Այնպես որ, պատահական չէր Արմեն Սարգսյանի առաջադրումը, հետեւաբար, որեւէ պատահական գործ չի կարող խանգարել նրան` պաշտոնապես առաջադրվելու եւ ընտրվելու հարցում:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Քաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ով կստանձնի վարչապետի ու առաջին փոխվարչապետի պաշտոնները: Մի մասի համար այն ակնհայտ է, մյուսների համար` վիճահարույց: Ապրիլից հետո` առհասարակ կառավարության կազմում մեծ փոփոխությունների, նոր դեմքերի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Ինչ վերաբերում է կառավարության կազմում նոր դեմքերին ու մնացած բոլոր խնդիրներին, որ մեր հանրությանը, մասնավորապես` քաղաքական դաշտին եւ լրատվությանը խիստ հետաքրքրում է, չեմ ուզում դատողությունների մակարդակով խոսել դրանց մասին: Երբ ժամանակին հարցնում էին` ո՞վ է լինելու ՀՀ նախագահ, ասում էի` սպասեք: Իսկ ի՞նչ կարիք կար մեկ շաբաթ առաջ ինչ-որ բան ասելու նպատակով անուններ հնչեցնել, հինգ օր հետո կամ մեկ շաբաթ անց էլ փորձել հերքել կամ ապացուցել, թե ինչու քո ասածը սխալ դուրս եկավ: Չեմ ուզում մտնել կանխատեսումների դաշտ: Շատ կարճ ժամանակ է մնացել, ամեն ինչ պարզ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ճոյտը նպատակ ունի իր նոր ֆիլմը ցուցադրել Ադրբեջանում

09.02.2018 

Ճոյտը նպատակ ունի իր նոր ֆիլմը ցուցադրել Ադրբեջանում

ԱԺ նախկին պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտ) շարունակում է նկարահանել ֆիլմեր եւ համադրել մշակույթն ու քաղաքականությունը: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում հավաստիացրեց նախկին պատգամավորը` քաղաքականությամբ զբաղվելը չի թողել, քանի որ սիրում է հասարակական աշխատանք կատարել, դրան զուգահեռ սիրում է նաեւ ֆիլմեր նկարահանել, որոնց սցենարները գրում է հենց ինքը: Հակոբ Հակոբյանը կինոմատոգրաֆիայում կատարել է իր հերթական փորձը, ներկայացնելով երկրորդ ֆիլմը, այն անվանելով «Մենք հարեւաններ ենք»: Ըստ Հակոբ Հակոբյանի` ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է հայի ու ադրբեջացնու բարեկամության մասին. «Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում`Հայանիստ գյուղում, որտեղ ժամանակին հայն ու ադրբեջանցին ապրել են կողք -կողքի: Փորձելու ենք աշխարհին ինչ-որ կերպ ցույց տալ, որ մենք խաղաղության կողմնակիցն ենք եւ կռիվ ու պատերազմ չենք ուզում, ինչպես ասում է մեր քաղաքական մեծամասնությունը, այդ կարծիքը կիսում եմ: Մենք պաշտպանվելու իրավունք ունենք,  եթե փորձեն մեզ վրա հարձակվել,  բնականաբար մենք էլ կհարձակվենք: Այս ֆիլմով ցույց ենք տալիս, որ մենք այն երկիրն ենք, որը ցանկանում է հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»,-նշեց Հ. Հակոբյանը:
«Իրավունքի» դիտարկմանը, թե հայն ու ադրբեջանցին կարո՞ղ են բարեկամաբար կողք- կողքի ապրել` Հ. Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի հասարակ ժողովուրդը մեղավոր չէ իր իշխանության համար. «Նրանք մեղավոր չեն, որ այսօր Ալիեւը վարում է նման քաղաքականություն, ժողովրդին պետք չէ խառնել քաղաքական կեղտոտ գործընթացների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցն եւ հավելեց, որ սպասում են շահեկան ժամանակի, որպեսզի այն ցուցադրեն.«Շահեկան ժամանակ ասելով, նկատի ունեմ այն, երբ մեր եևկու ժողովուրդները կիսապատրաստ կլինեն զիջումների եւ խաղաղության»:
Հարցին, թե հնարավո՞ր է ֆիլմը ցուցադրվի նաեւ Ադրբեջանում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց.«Այդ նպատակի համար հատուկ աշխատանքներ ենք տանում Մոսկվայի մեր գործընկերների հետո, որոնք Ադրբեջանի հետ փորձում են բանակցել, որպեսզի ֆիլմը ադրբեջաներեն թարգմանենք ու ուղարկենք Ադրբեջան: Բայց լավ կլինի, որ էտ «ֆլեշկեն» տանք մեր նախագահին, որ նա Ալիեւին տա ու ասի` էս ֆիլմը նայեք»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

1 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագծի մասով

«Դարձրել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերն անընդհատ տալիս եք». Սեյրան Սարոյան

09.02.2018 

«Դարձրել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերն անընդհատ տալիս եք». Սեյրան Սարոյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որպես ղեկավար բոլորին է գոհացնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Բոլորիդ ա գոհացնում, սենց խելոք ղեկավար չենք կարող գտնել»,- ասաց նա:

Հարցին՝  ինչու է կողմ, որ Անվտանգության խորհրդի կազմը փոփոխվի, պատգամավորը պատասխանեց, որ փոփոխությունն իրեն չի մտահոգում:

Դիտարկմանը, թե այդ ամենն արվում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, Սարոյանն այսպես արձագանքեց. «Վատ կլինի՞ բա: Մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձրել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերն անընդհատ տալիս եք»: 

Լրագրողների արձագանքին, թե խնդիրները չեն լուծվում, դրա համար էլ հարցերը նույնն են, Սարոյանը պատասխանեց. «Էդ ո՞ր երկրում ա հալած յուղի պես թափված, տասը տարի հետ գնա. չկա՞ր էդ արտագաղթը, վայ, լավ էլի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА