ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչի շուրջ է 2016-ին բանակցել Սերժ Սարգսյանն՝ Արցախի իշխանությունների հետ

07.02.2019 01:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ինչի շուրջ է 2016-ին բանակցել Սերժ Սարգսյանն՝ Արցախի իշխանությունների հետ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ նշում է. «Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբեւէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Հետեւաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին»:

«Մի պաշտոնն ի՞նչ է, տվեք այս մարդուն, թող հանգստանա». Վ. Բաբայանը՝ Լ. Շիրինյանին

Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, Ա. Ղուլյանը շեշտել է. «Որպես այդ հանդիման մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարեւոր հանգամանքի: Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ եւորոնք էին հետեւանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երեւանի, եւ թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»:

«Այլեւս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի...». Մենուա Հարությունյան

Եզրափակելով խոսքը՝ Արցախի ԱԺ նախագահը հավելել է. «Բազմիցս նշել եմ եւ այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»:  

​​​​​​​«Ուշքի եկե՛ք արա, ա՛յ անհայրենիք ու պետական մտածողություն չունեցող դեմագոգներ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА