ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերժված նախագիծը կրկին հայտնվել է քաղաքապետարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.02.2019 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մերժված նախագիծը կրկին հայտնվել է քաղաքապետարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ  մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը:

Եվրոպայի չեմպիոն Արման Համբարյանը պատրաստվում է նոր մենամարտի. բացառիկ հարցազրույց

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանը, օրերս «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով այդ թեմային շեշտեց, որ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը մերժվել է տարիներ առաջ: Իսկ այսօր կրկին թարմացվում է. «Տարիներ առաջ այս նույն նախագիծը քննարկվել է ու ընդամենը մի քանի հոգի է դեմ կանգնել` Երեւանի քաղաքապետարանի նախկին որոշ աշխատակիցներ, բայց Քաղաքաշինական խորհուրդը հարյուր տոկոս ձայնով ընդունել էր, որ քննարկված տարբերակն ընդունելի է: Բայց այսօր այդ հին նախագիծը նորից իրագործելու տենդենց կա, որպեսզի թարմացնեն` առանց մտածելու: Ուղղակի ովքեր որ զբաղվում էին այդ նախագծային աշխատանքներով, այսօր տեղափոխվել են Քաղաքապետարան աշխատելու եւ ինչպես ասում են իրեն էշն են քշում…»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА