ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻ՛ ՆԵՂՎԵՔ, ՍԱ ԹԱՎՇՅԱ ԹԱԼԱՆ Է

06.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԻ՛ ՆԵՂՎԵՔ, ՍԱ ԹԱՎՇՅԱ ԹԱԼԱՆ Է

Ցնծացե՛ք, գործարարներ: Այդքան բողոքում էիք, որ 160 հազար դրամով հունվարի 1-ից ձեզ վրա նաղդում են միատեսակ ՀԴՄ սարքեր եւ չունենալու համար տուգանում, բայց ահա սիրելի վարչապետը այցելեց ՊԵԿ, եւ 160 հազարը միանգամից դարձավ 60, այն էլ` տարաժամկետված: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան է նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանը հոգ տանում մանր ու միջին բիզնեսի մասին...

ՄԵԿ ՏԱՐԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

ՀԱՐԿԱՏՈՒԻ ՓՈՂՈՎ` ԿԱՍԿԱԾԵԼԻ ԼԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի անեկդոտ է շրջում Ֆեյսբուքի հայկական հատվածում: Ասում են, թե վարչապետը դիմում է իր համակարգչի ձայնային օգնականին.

– Siri?

Այո՛, պարոն վարչապետ:

Ինչքա՞ն ժամանակ կա աշխարհի վերջին:

Դե գիտեք, պարոն վարչապետ, այն կհետաձգվի մի քանի հարյուր տարով:

Ինչո՞ւ:

Պարոն վարչապետ, Ձեր հրաժարականին մնացել է 3 ամիս, 7 օր, 11 ժամ 43 րոպե, 24 վայրկյան, որը կերկարաձգի մոլորակի կյանքը:

ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

Հը՛-հը՛-հե՛-հո՛ւ-դը՛մփ...

Չգիտենք` երբ է բարձրյալը նախատեսել աշխարհի վերջը, եւ ինչքանով դա կապ ունի մեր շատ սիրելի վարչապետի հետ, սակայն ինչ էլ ձեռնամուխ է լինում, ստացվում է «դըմփ-դըմփ-հու»: Բացառություն չէ եւ չարաբաստիկ ՀԴՄ-ների հարցը: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն հայտարարում է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները` ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից»: Ավելին, լինելու է երկու տարով տարաժամկետում, իսկ ով արդեն 160 հազար դրամով գնել է, հրավիրվելու է ՊԵԿ եւ 100 հազարը հետ ստանաՎարչապետը նաեւ հատուկ շեշտեց. «Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ»: Իհարկե լավ է, որ մանր ու միջին գործարարների ծախսը պակասում է, բայց հարց է ծագում` ո՞ւմ հաշվին է սուբսիդավորվելու այդ 100 հազարական դրամները, մանավանդ, որ մեր չինովնիկների պնդմամբ` ՀԴՄ-ների ինքնարժեքը 159 հազար դրամ է, այսինքն` դրանք վաճառող հիմնարկությունը փաստացի եկամուտ էլ չի ստանում: ՊԵԿ-ն էլ, կառավարությունն էլ, վարչապետն էլ ընդամենը մեկ գրպան ունեն, որից այդ 25 հազար սուբյեկտներին յուրաքանչյուրին 100 հազարական դրամ լավություն է արվում: Դա պետական բյուջեն է, այսինքն` հարկատուներիս գրպանը, որից հանում են 2,5 մլրդ դրամ, որպեսզի մարեն մանր ու միջին բիզնեսի դժգոհությունը: Լավ, սրանք այլ ձեւ չգիտեի՞ն: Կամ չէի՞ն կարող գլխանց մոնոպոլ որոշում չընդունել, որպեսզի կարիք չլիներ հետո ամպագոռգոռ պնդելու. «Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ, բացի համանուն ՊՈԱԿ-ից, կարող են ձեռք բերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»:

ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ՄՈՏԻ՞Կ Է

Դե, իսկ հարկատուներիս գրպանից թրաշամանուկ պաշտոնյաների  բավականին մեծ գումարներով պարգեւատրությունների ու ինքնապարգեւատրումների մասին չենք էլ խոսում:

ԻՆՉՊԵՍ ԼՌԵՑՆԵԼ «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ»

Վերը նկարագրվածից պարզ երեւում է, որ իշխանությունը բռնազավթած թավշակրոնները շատ էականորեն կախված են հանրային կարծիքից: Այսինքն` սրանց միակ զենքը պոպուլիզմն է: Սակայն, եթե չափազանց հաճախ հերթական դժգոհությունը` ձեռքբերումների իսպառ բացակայության ֆոնին փորձեն մարել Նիկոլի հերթական պոպուլիստական ելույթով, ապա վարչապետի լայվերն էլ կարժեզրկվենԵվ ի՞նչ անի թավշիստների վարչախումբը, որպեսզի հարկադրված չլինի արագորեն մաշել պոպուլիզմի զենքը: Դե, իհարկե, պետք է անիծյալ լրագրողների դեմն առնել: Հենց դրա պատճառով նիկոլամերձ խոշոր եւ մանր պնակալեզները ավելի ու ավելի շատ են խոսում «ապատեղեկատվությունը խստագույնս պատժելու» մասին, Նիկոլն էլ Գերմանիայում ապշահար եվրոպացիներին բացատրում է, թե ինչքան վատն է «նախկին իշխանությունների», այսինքն` ընդդիմադիր մամուլըԴրա առնչությամբ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ եւ արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն եւ որպես դրա հետեւանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների: Սա է մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը: «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելը ավելի բարդ գործ է: Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են»:

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

Անշուշտ, քաղաքագետն իրավացիորեն նկատել է, որ այդ դժբախտները չեն կարողանում «դըմփ-դըմփ-հու»-ով ձեռքբերված 70 տոկոս քվեները փոխակերպելով միայն ռեալ հաջողությունների, այլեւ ընդհանրապես կառավարելիության: Դե, եթե Նիկոլը չի կարողանում վերահսկել սեփական թիկնազորին (եթե հավատանք նրա  խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պնդմանը, որ վարչապետի շարասյան այլանդակ փողոցային «ավտոռալիի» պահին վարչապետն այդտեղ չէր), ապա էլ ընդհանրապես ի՞նչն է վերահսկումԻ դեպ, անգամ բացարձակապես ոչ օբյեկտիվ եւ «գունավոր» հեղաշրջումները շատ սիրող Freedom House կազմակերպությունը չի կարողանում ժողովրդավարացման սիրուն պատկեր ներկայացնել թավշիստների համար: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն նկատում է. «Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունն այլ է: Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր»: Աշոտյանն արձանագրում է. «1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին:

ՆԻԿՈԼԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՑԽԵՐ Է ՏՐՈՐՈՒՄ ԵՎ ՏՐՈՐԵԼՈՒ Է

2. Ընտրություններին վերաբերող գնահատականն աճել է ընդամենը 2 միավորով (6` 12-ից)` ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի վերջին երկու ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը:

3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4` 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին:

ԻՆՉԻՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔԸ ԴԻՊՉՈՒՄ Է` ՀԱՐԱՄՎՈՒՄ Է

4. Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածն ավելացել է ընդամենը 1 միավորով (31` 60-ից)»:

Այսինքն` անգամ վերին աստիճանի սուբյեկտիվ եւ աչառու միջազգային կառույցների գնահատականներում «ժողովրդին երջանկացրած» «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» չի բերել որեւէ առաջընթացի անգամ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կոռուպցիայի դեմ պայքարը եւ ընտրությունների որակը, թեեւ վոժդը պնդում է, որ Հայաստանում հանակարգային կոռուպցիան լիկվիդացված է, իսկ ընտրություններն այնքան ազատ, արդար եւ թափանցիկ են, որ աշխարհը պետք է օրինակ վերցնիՎերջում ընդամենը նշենք, որ սեփական ձախորդփանոսությունները լրատվամիջոցների եւ լրագրողների վրա կոտրելու  փորձերը դատապարտված են ձախողման: Թրաշամանուկների ռեժիմը պարզապես ռեսուրս չունի ապահովելու բռնապետություն ու դրա բաղկացուցիչ մաս գրաքննության ռեժիմը, ինչքան էլ ձգտի վախի մթնոլորտ տարածել երկրով մեկ: Ի վերջո, նաեւ հոգեբանորեն դժվար է լուրջ ընդունել այդ դեղնակտուցների փորձերը:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԿՌԻՎՆ ԸՆԴԴԵՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА