o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. թյուրըմբռնում կա այս հարցում.Նիկոլ Փաշինյան

23.01.2019 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարգևավճարը աշխատավարձի մաս է. թյուրըմբռնում կա այս հարցում.Նիկոլ Փաշինյան

Պարգևավճարների թեմայի հետ կապված կա թյուրըմբռնում, ֆեսյբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետբյուջեի այն միջոցներից, որը նախատեսված է հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են», - ասաց նա՝ նշելով, որ պարգևավճարը աշխատավարձի մաս է:

ԱՄՆ դեսպանատունը մտահոգ է Նիկոլ Փաշինյանի համար

Փաշինյանը քննադատեց նաև ԱԺ նախկին պատգամավորների բացասական արձագանքն այս մասին՝ հիշեցնելով, որ նրանք ևս, պետական կառավարման համակարգում աշխատող շատերի նման, ստացել են պարգևավճար:

«Զավեշտալի էր հետևել՝ ինչպես են ԱԺ պատգամավորները քննադատում կառավարությանը կամ մարզպետարանների ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճարն են ստացել ու նշանակել, բայց չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ աշխատակիցներ, ստացել են 13-րդ աշխատավարձ, չեն ասել՝ մենք լուծարված խորհրդարանի պատագամավորներ ենք, հաճույքով ստացել են պարգևավճարները, հիմա էլ ասում են՝ ոնց կարելի է», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ այս ավանդույթը վաղուց է եղել, ու ինքը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հրահանգել է ոչ մի «վատացնող քայլ չձեռնարկել մինչև աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծվի»:

«Երբ խոսք է գնում, որ կառավարության կառուցվածքը կարող է փոխվել, ու դրա արդյունքում որոշ աշխատատեղեր կարող են կրճատվել, ո՞վ է մտածելու պետական կառավարման համակարգի աշխատողների սոցիալական վիճակի մասին, իսկ երբ նրանք ստանում են 13-րդ աշխատավարձ, ասում են՝ ոնց ես նրանց աշխատավարձերը տալիս, պետք է կողմնորշվենք այդ հարցում», - նշեց Փաշինյանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА