o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

H1N1-ով մահվան մեկ դեպք. համաճարակի վտանգ չկա

23.01.2019 13:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
H1N1-ով մահվան մեկ դեպք. համաճարակի վտանգ չկա

Հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է։

Նա մասնավորապես նշել է․

Նարգիլեն ծխախոտից վտանգավոր է. հետազոտություն

«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում է: Բայց շրջանառվում է նաև H3N2-ի շտամը: Սակայն մենք գրիպի H1N1 շտամի համաճարակ չունենք, ընդհանրապես համաճարակ չունենք: Հարյուր հազար բնակչության հաշվով հիվանդացության շեմով ենք այն հաշվում, մենք այդ շեմից շատ հեռու ենք: Վիճակն ամբողջությամբ կայունանում է»։

Նախարարը հույս է  հայտնել, որ արդեն հաջորդ շաբաթ դրա մասին խոսելու առիթ անգամ չի լինի: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կասկածելի դեպքերը վերահսկվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում: եթե լինում է անհրաժեշտության  քայլեր են ձեռնարկվում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА