o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախյան հիմնախնդրի լուծման երեք տարբերակ կա». Ա. Կրիլով

22.01.2019 23:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Արցախյան հիմնախնդրի լուծման երեք տարբերակ կա». Ա. Կրիլով

Վերջին շրջանում ակտիվա ցել են խոսակցությունները Արցախի խնդրի լուծման շուրջ: Այս տարի տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հան դիպումից հետո` ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ, ԱՄՆ նախա գահն իր շնորհավորական ուղերձում Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ անընդհատ նշում են, թե «ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության»: Ի՞նչի շուրջ են բանակցում կողմերը եւ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաμերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻՑ:

Դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային հանցագործությունների համար պատիժը խստացնող նախագիծ

Միշտ կարելի է սպասել հիմնախնդրի լուծման: Հիշում եմ` մի ակնառու դիվանագետ կար Կովկասում` Մեթյու Բրայզան, նա դեռ 10 տարի առաջ ասում էր, թե հաջորդ տարի անպայման Արցախյան խնդիրը կլուծվի: Սա էլ այդ նույն օպերայից է: Լուծել խնդիրը հնարավոր է երեք տարբերակով. առաջինը ռազմական ճանապարհն է, որտեղ հաղթող կողմը կթելադրի իր պայմանները, երկրորդ ճանապարհը` հրավիրել միջազգային միջնորդներին, տեղակայել օտարազգի զորքերի, եւ միջնորդները կլինեն թելադրողն ու կընդունեն այն որոշումները, որը իրենք են համարում անհրաժեշտ: Երրորդ ուղին` փոխզիջումն է կոնֆլիկտի երկու կողմերի միջեւ: Բայց որպեսզի երրորդ ուղին դառնա իրական, դրան պետք է պատրաստել հանրությանը, մինչդեռ հիմա տեսնում ենք, որ իրավիճակը գնում է փոխզիջման` ճիշտ հակառակ ուղղությամբ: Այսինքն` պատերազմելու տրամադրությունները հանրության շրջանում անընդհատ աճում են, եւ կա փոխադարձ ատելություն: Դրա համար յուրաքանչյուր իշխանություն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, որը կսկսի խոսել, որ նահանջում ենք մեր այսօրվա ունեցած դիրքորոշումից, կկատարի քաղաքական ինքնասպանություն: Շատ դեպքերում Արցախյան հարցի հետ կապված ակտիվացումը պայմանավորված է հայաստանյան ներքաղաքական իրավիճակով, երբ նոր իշխանության ընդդիմախոսները չեն բացառում այն սցենարը, որ նոր իշխանությունը կարող է հողեր հանձնել եւ այլն: Իսկ բանակցությունները, այո, ընթանում են, ինչպես Ջիբլարթարի վերաբերյալ բանակցություններն ընթանում են արդեն 400 տարի եւ ի՞նչ: Այդ բանակցությունները կարող են տեւել հավերժ, քանի դեռ չկան նախապայմաններ այդ խնդրի լուծման համար: Քանի դեռ հանրությունը պատրաստ չէ գնալ փոխզիջման, փոխզիջում չի լինի: Մնում է երկու ճանապարհ` պատերազմ կամ միջազգային թելադրող: Կարծում եմ` միջազգային թելադրողին ընտրելը կլինի շատ վտանգավոր, ինչը ցույց է տալիս Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ չկա ոչ մի խաղաղություն:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА