ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

21.01.2019 14:25 ԻՐԱՎՈՒՆՔ
Քոչարյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատարանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում. փաստաբան Հայկ Ալումյան

Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:

Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА