ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միգրացիայի հնդկական թնջուկը

11.01.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Միգրացիայի հնդկական թնջուկը

Հունվարի 4-ից  սոցցանցերի հայկական տիրույթում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու պահանջով ստորագրահավաք էր անցկացվում:ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այս մասին ասաց. «Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը»:

Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր. «Փաստ»

Ստորագրահավաքի հեղինակը երևանցի Սարգիս Տեր-Եսայանն է: Հունվարի 4-ին պահանջ-նամակով դիմել էր նորընտիր Ազգային ժողովին, առաջարկելով արգելել աղքատ տերությունների բնակիչների` հնդիկների  և պակիստանցիների մուտքը Հայաստան, քանի որ նրանք մեզ ոչինչ չունեն տալու: «Նկատենք, որ մեզ մոտ գալիս են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքերը: Իրենց ներգաղթով նրանք առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանացնեն ու հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Այս պահին էժան ու սև գումար են աշխատում ջերմոցներում,վարսավիրանոցներում, ավտո լվացման կետերում, շուկաներում, նաև սննդի կետերում, առանց առողջության մասին փաստաթղթի: Սա անհետևանք չի մնա: Աղետալի կլինի նաև դեմոգրաֆիական առումով»:

Այս թեմայի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկում անցկացրեցին  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ,  ազգագրագետ  մշակութային մարդաբանԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, փորձագետ ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆԸ,  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ:

Քննարկման մանրամասները դիտեք տեսանյութում :

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА