ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորները

08.01.2019 19:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորները

ներկայացնում է  7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորներին:

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանում 132 պատգամավորներից 30-ը կամ 22.7 %-ը  կանայք են, իսկ իշխանական «Իմ քայլը» դաշինքի 88 հոգանոց կազմում կանայք  23-ն են:

​​​​​​​Նախկին պատգամավոր Հակոբ Նազարյանը դադարեցնում է անդամակցությունը ԲՀԿ-ին

Այսպես…
Լենա Նազարյան 


Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Լենա Նազարյանը նախորդ գումարման խորհրդարանի «ԵԼՔ» խմբակցության ղեկավարն էր: 
Նազարյանը նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առնացքային դեմքերից է:

Լիլիթ Մակունց

Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարի պաշտոնակատարն է: 


Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր խմբագիրն է: Պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից:

Հռիփսիմե Գրիգորյան

Հռիփսիմե Գրիգորյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահն է:



Արփինե Դավոյան

Արփինե Դավոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականն է:

Տաթևիկ Գասպարյան
Տաթևիկ Գասպարյանը տարբեր Երևանի մի քանի բուհերում անգլերեն լեզու է դասավանդում:

Նազելի  Բաղդասարյան

Նազելի Բաղդասարյանը Գյումրու Ցայգ հեռուստաընկերության լրագրող-հաղորդավար է:

«Ջահել ու անփորձ, թե՛ «բլթերի թագուհի, թե՛ թագավոր», ունենք միայն մեկ նպատակ»

Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը Շիրակի  մարզպետի տեղակալն է: 


Լիլիթ Ստեփանյան

Լիլիթ Ստեփանյանն այս տարվա հուլիսին նշանակվել էր  Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանն ադրբեջանագետ է:

Մարիա Կարապետյան

Մարիա Կարապետյանը ՔՊ անդամ է, մասնագիտությամբ լեզվաբան է:

Հերիքնազ Տիգրանյան

Հերիքնազ Տիգրանյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու է:

Նարինե Թուխիկյան

Նարինե Թուխիկյանը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է:

Լուսինե Բադալյան

Լուսինե Բադալյանը  հաղորդավար է,  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: 


Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյանը մասնագիտությամբ լրագրող է, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: 

Անուշ Բեղլոյան

Անուշ Բեղլոյանը հանրային կապերի մասնագետ է:


Աննա Կարապետյան 

Աննա Կարապետյանը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն է, մասնագիտությամբ իրավաբան է: 
 

Ինչպես են կիսամերկ պաշտոնյաներն ու աստղերը մկրտության սառը «լոգանք» ընդունել (Ֆոտոշարք)

Թագուհի Ղազարյան

Թագուհի Ղազարյանը Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող է, մասնագիտությամբ բանասեր է:
 

Սոնա Ղազարյան

Սոնա Ղազարյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: 

Քրիստինե Պողոսյան

Քրիստինե Պողոսյանը ՔՊ անդամ է:

Մերի Գալստյան

Մերի Գալստյանն անկուսակցական է:

Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է:

Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանը ՔՊ անդամ է:

zham.am 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА