o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղեցիկ ու երջանիկ. հայ աստղեր, ովքեր ամուսնացել են 2018-ին

03.01.2019 16:40 ՄՇԱԿՈՒՅԹ
Գեղեցիկ ու երջանիկ. հայ աստղեր, ովքեր ամուսնացել են 2018-ին

Գեղեցիկ հարսանեկան զգեստ, սիրո խոստում եւ երջանկություն… 2018թ.-ը հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով։ News.am Sytle-ը վերհիշել է հայ հայտնիներին, ովքեր ամուսնացել են նախորդ տարի։

Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

Մարտա եւ Նահո

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը եւ նրա ընտրյալը՝ Նահապետ Խաչատրյանը, ամուսնացել են դեկտեմբերի 2-ին։  Մարտան պատմել է , թե ինչպես է անցել իրենց հարսանիքը, ինչպես է ընտրել հարսանեկան զգեստն ու ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում:

«Պիտի ասեմ, որ բացարձակ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ խաղաղ ու շատ հանգիստ: Ես եւ ամուսինս, ինչպես  մինչեւ ամուսնանալը, այնպես էլ հիմա՝ ամեն մեկս զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով: Մի խոսքով՝ մեր ընտանիքում որեւէ գլոբալ փոփոխություն չկա: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա ապրում ենք միասին»,- ասել էր երգչուհին:

Շուշաննա Թովմասյան եւ Վահե Սայան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են հոկտեմբերին։

Պսակադրության արարողությանը հաջորդել է երեկոն, որին մասնացել են զույգի մտերիմները, հարազատներն ու ընկերները։

Սիլվի Բարկովա

Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանյաց արարողությունն  անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով:

Սիլվի Բարկովան ասել է ,  որ ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա, երբեք չի վախեցել այդ ամենից: Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:

Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի Աննա Դովլաթյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում եւ ուրախացնում երկրպագուներին։

Էդգար Իգիթյան եւ Լուսինե Չոբանյան

2018թ.-ը նշանավորվեց նաեւ դերասան Էդգար Իգիթյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Չոբանյանի համար։ Զույգի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА