o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

28.12.2018 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԴՈՆ ՊԻՊՈՆ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԵՄ ՑՈՒՅՑԵՐՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Վատն է այն շարքայինը, ով չի ուզում գեներալ դառնալ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ (ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏՈՆԱԾԱՌԻ ՆՈՐ ԼՈՒՅՍԵՐԸ 200 ԿՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Տարածքային կառավարման նախարարության` Երեւանի հրապարակի տոնածառի լույսերի երկարությունը Հայկ Մարությանը հաշվել է այնպես, ինչպես Արարատի մարզպետը հաշվել էր իրենց մարզի կաթիլային եղանակով ջրվող հողերը:

 

ԴԻԱԼԵԿՏԻԿԱ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Քանզի, ըստ թավշյա առաջնորդ Նիկոլի, մեր բնակչության մեծ մասը պորտաբույծ է, նա ոչ թե երկրի ղեկավար է, այլ պորտաբուծարանի վարիչ:

 

ՆԻԿՈԼԻՑ ՈՒՍԱՊԱՐԿՆ Ա ՄՆԱԼՈՒ (ՆԻԿՈԼԻ ԱՐՁԱՆԻ ՈՏՔԵՐԸ ԳՈՂԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐՋԵՐՍ ԳԼՈՒԽՆ ԷԼ ԳՈՂԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արմեն Աշոտյանի` Նիկոլ Փաշինյանի արձանի ոտքերն ու գլուխը գողանալուց հետո իշխանությունը անոտ ու անգլուխ իշխանություն դարձավ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՌԱՋԱՐԿՆ Է ԾՆՈՒՄ ՊԱՀԱՆՋԱՐԿ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԲԱՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ճաշակը թելադրում է ժամանակը, եթե նախորդ իշխանությունների օրոք հակված էին Քեթրինի Միհրանի բանանին, ապա հիմա Նիկոլի օրոք չեն խորշում անգամ Ալիեւի բանանից:

 

ՇՈՂՈՒԼԻ ԿԳԱ՞Ն

Նոր գումարման Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ-ում այսուհետ որոշ պատգամավորների համար գործելու է լիկկայան, երկարօրյա, իսկ որոշների համար` մսուր-մանկապարտեզ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

МОСКВА СЛЕЗАМ НЕ ВЕРИТ

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը վաբշե չէր ուզում Պուտինի մոտ գնար, ոնց որ մոլլեն մեչետ, բայց դե հեղափոխությունը զոհեր է պահանջում

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

ՀՅԴ-ից հայտնում են, որ Նիկոլը` շուկաներում գներին ծանոթանալուց հետո, աշխատում է «Թավշակրոնները այլեւս Հայաստանում անելիք չունեն» գլոբալ աշխատության վրա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА