ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

21.12.2018 13:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը.

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրեւ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

 

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА