o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.12.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լուկաշենկոյի կողմից Փաշինյանի հասցեին կոպիտ եւ նվաստացուցիչ  արտահայտությունը շատ է քննարկվել, սակայն փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ նկատել է դրա հետ կապված մի զարմանալի ասպեկտ: Այն է, որ բելառուսական բռնապետի ձեռամբ մեր բռնապետի հանդեպ աշխատել է բումերանգի էֆեկտը. «Սակայն արդյո՞ք Դուք նկատել եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյո՞ք նկատել եք, որ` ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսների հասցեին, իսկ Դուք` Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը: Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են, ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլ նաեւ` արժանանալ ծափահարությունների: Բայց, միգուցե, հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով»:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես շատերը զարմացան, երբ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ սկսեց երդվել-պատռվել, թե ինքը օլիգարխ չէ եւ երբեւէ ընտրակաշառք չի բաժանել: Շատերը զարմացել էին նաեւ, թե ինչու Նիկոլը հանկարծ հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան, այլ կան խոշոր սեփականատերեր: Ինչեւէ, Գագիկ Կոլյաեւիչի զարմանահրաշ փոխակերպման գաղտնիքը ՔՊ միջավայրում ամենայն անկեղծությամբ բացատրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ինչի համար, բնականաբար, շնորհակալ ենք. «Ծառուկյանն օլիգարխ չէ, օլիգարխն այն է, որ, այ, եթե մենք ԲՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորենք, ապա Ծառուկյանը, այո, օլիգարխ կլիներ, քանի որ գործադիր իշխանության մեջ կունենար իր մասնակցությունը: Բայց հիմա օլիգարխ  չէ ոչ թե մեր որոշումով, այլ` կարգավիճակով: Հիմա ինքն ընդդիմադիր է»: 

ԶԱՐՄԱՆՔ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ էլ բացահայտել է  նիկոլական հերթական, մեղմ ասած, անորակ կադրին: Այնպիսի անորակ, որ մարդ չգիտի ինչ ասի. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային եւ մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին, ու պատկերացրեք, այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում, ու սա արվում է Լեւոն Մնացականյանին, Օգանովսկուն ու  պատերազմի մյուս գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա»: 

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց նաեւ չհայ (անուն-ազգանունով չխաբվեք) քաղաքագետ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Գովաբանելով արտահերթ ընտրությունները` նա ասաց. «Բայց մի վերապահում ունեմ. կարծես արդար չէր, որ որոշ նոր ուժեր խորհրդարան չմտան: Դրա փոխարեն տարօրինակ արդյունք արձանագրվեց ՀՀԿ-ի պարագայում: Թեպետ վերջինս անցողիկ շեմը չհաղթահարեց, սակայն ընտրողների կողմից այդքան ձայն տալն էլ տարօրինակ էր: Կարծես, մեր հասարակության մի զգալի հատված դեռեւս բավարար քաղաքական գրագիտություն չունի»: Պատկերացանո՞ւմ եք, այդ ծակպրոֆեսորը համարձակվում է քաղաքական անգրագիտություն վերագրել մեր 60 հազար խիզախ քաղաքացիներին, ովքեր վախի մթնոլորտի եւ տոտալ ճնշումների պայմաններում իրենց քվեն տվեցին միակ իրական ընդդիմությանը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА