ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել քաղաքական կոռուպցիայից

06.12.2018 12:26 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել քաղաքական կոռուպցիայից

«Սահմանադրական Իրվունք Միություն» կուսակցությունը, ինչպես հայտնի է խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Հանրապետկան կուսակցության ցուցակով: «Սա մեզ համար  միակ ընդունելի տարբերակն էր, մեր գաղափախոսությունը եւ ծրագիրը ընտրությունների ընթացքում հասարակությանը ներկյացնելու համար: Թեեւ  մենք ամեն ինչին չէ, որ այդ ցուցակում համաձայն ենք,- մեզ հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) պատգամավորի թեկնածու Հայկ Բաբուխանյանը եւ շարունակեց,- սակայն մենք գիտենք , թե ինչ է թիմային խաղը, որտեղ հանուն ընդհանուր հաղթանակի պետք է երբեմն որոշակի փոխզիջումների գնալ: Թիմային խաղը արվեստ է, որին ինչպես տեսնում եք, նորելուկ քաղաքական գործիչները եւ կուսակցությունները չեն տիրապետում: Վերցրեք, օրինակ` «Ելք» դաշինքը: Նախորդ ընտրություններում Փաշինյանը  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էր, հետո նրանց թողեց, դաշինքավորվեց  Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հետ, հետո վերջին երկուսը ստեղծեցին առանձին դաշինք Երեւանի ավագանու ընտրություններում, հիմա էլ երեքը իրարից բաժանվեին, իսկ Սարգսյանը ստեղծեց մեկ այլ դաշինք Քոքոբելյանի հետ եւ այդ ամենը վեց ամսվա ընթացքում: Նման պարագայում քաղաքական կայունության  մասին խոսելն անգամ ավելորդ է»:

Արցախի հարցում սկսել է գործել մշակված ռազմավարությունը. Հրանտ Մարգարյանը զգուշացրել է վտանգների մասին

- Իսկ միգուցե սա զուտ տակտիկա՞ է, նույն թիմը բաժանվում է մասերի եւ սկսում է խաղալ  իբր իշխանություն եւ ընդդիմություն են:

-  Իհարկե, դա էլ կա: Ի վերջո, ե՛ւ «Լուսավոր Հայաստանը», ե՛ւ «Մենքը», ե՛ւ ընտրական գործընթացին մասնակցող հայտնի եւ անհայտ բոլոր կուսակցությունները բացառությամբ ՀՀԿ-ի ցուցակում ներգրավվածների, իշխանությունների սպասավորներն ու աջակիցներն են եւ դա ցույց տվեց ամբողջ նախընտրական քարոզարշավը եւ հատկապես ընդհանուր հեռուստաբանավեճը: Այդ այդպես կոչված «ընդդիմադիրներից» ոչ ոք չհամարձակվեց  անգամ փոքր ինչ ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին: Դրա փոխարեն բոլորը միաբերան , բայցեւ այնպես անգրագետ ու անիմաստ փորձում էին ինքնահաստատվել եւ  իշխանություններին հաճոյանալ  ՀՀԿ-ի դեմ խոսելով: Դրանցից ոչ մեկը գոնե մեկ  նոր գաղափար ուղղված ապագային չասեց, ի ցույց դնելով իրենց քաղաքական թշվառությունը եւ ապացուցելով այն, որ իրական ընտրությունը, գաղափարական բախումը իրականում գոյություն ունի միայն Փաշինյանի ու ՀՀԿ-ի ցուցակում դաշնություն ստեղծած կուսակցությունների  բեւեռի միջեւ: 

- Դուք Ձեր նախորդ  ելույթներում նշել եք, որ ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններում 5 թեկնածուներով եւ սեփական ծրագրով, արդյոք ո՞րն է այն:

- ՍԻՄ-ը միշտ պայքարել է եւ շարունակում է  պայքարել ազգային արժեհամակարգի համար, որը շաը հարցերում ուղղակի հակադրվում է, այսպես կոչված, արեւմտյան ժամանակակից արժեհամակարգին: Մենք պայքարում ենք հայ ավանդական ընտանիքի համար, պայքարում ենք Հայաստանի իրական, այլ ոչ թե ձեւական ինքնիշխանության համար: Արցախը համարում ենք Հայաստանի անքաքտելի մաս եւ չենք հասկանում, երբ որ խոսում են Արցախի անկաության մասին Հայաստանից: Մենք պայքարում ենք Հայաստանի  անվտանգության համար, ընդ որում, անվտանգությունը պետք է լինի ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտանգությունից ելնելով պետք է հասնել  ազգային ԶԼՄ-ների իրական անկախությանը, օրենքով սահմանելով, որ ԶԼՄ-ների հիմնադիրների առնվազն 75 տոկոսը պետք է լինեն Հայաստանի քաղաքացիները: Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների  անսահմանափակ եւ անվերահսկելի  ֆինանսավորումը արտասահմանից, իրենց  արտասահմանյան  հովանավորների  ու պատվիրատուների կողմից: Մեզ պետք է օրենք օտարեկրյա  գործակալների մասին: Իսկ որոշ  արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները, ինչպես, օրինակ` Սորոսի ֆոնդը պետք է արգելվեն: Մենք դեմ ենք  վուլգար ֆեմինիզմին: Հավատի զատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, այլ նաեւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հավատացյալի իրավունքներին, որոնք հանդիսանում են Հայ Աառաքելական եկեղեցու հետեւորդներ: Մեր ազգային եկեղեցին պետք էլինի մեր պետությունում հատուկ պաշտպանության  եւ մեծարման դիրքում: Իսկ  բազմապիսի  տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է արգելվի, իսկ մյուս աղանդներին պետք է արգելել զբաղվել հոգեորսությամբ: Օտարերկրյա ոչ ավանդկան եկեղեցիների քարոզիչներին  պետք է արգելվի Հայաստանում զբաղվել քարոզչությամբ: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության  քարոզը  խստիվ արգելելու մասին: Եվ վերջապես, պետք է խիստ սահմանափակել տարբեր շահումով խաղերի տոտալիզատորների  խաղատների հնարավորությունները:

«Մե՞նք պետք է դառնանք դավաճան». Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. մանրամասներ. «Հրապարակ»

Մենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում ենք:

Տնտեսական քաղաքականության մեջ պետք է հրաժարվել ծայրահեղ շուկայական մոդելից, որը մեզ  թելադրել են մի արեւնտյան միջազգային կառույցները ու խորհրդատուները: Մեր երկրի պայմաններում առանց պլանավորման ու պետության ակտիվ մասնակցության հնարավոր չէ զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր:

Արտաքին քաղքականության մեջ մեր կուսակցությունը հանդես է գալիս  ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների եւ այդ միջազգային կառույցներում  Հայաստանի ինտեգրման զարգացմանը: Ընդ որում, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն ռազամական ու տնտեսական ոլորտներում, այլեւ պետք է ձեւավորվի քաղաքական միություն: Մենք կողմ ենք, որպեսզի  ակտիվորեն զարգանան մեր հարաբերությունները շանհայան համագործակցության կազմակերպության  հետ: Այն է` հատկապես Չինաստանի  ու Հնդկաստանի հետ: Պետք է սերտացնել  հայ-իրանական  հարաբերությունները, չտրվելով ամերիկյան ճնշումներին, հայ-վրացական հարաբերություններում կենացներից պետք է անցնել համատեղ ենթակառուցվածքներ ստեղծելու գործին:

-  Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի եւ լյուստրացիայի մասին:

-  Մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս ընտրություններին, ունենալով 30 տարվա քաղաքական գործունեության անբիծ պատմություն եւ խիստ շահագրգռված ենք, որ կոռուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն, իսկ կոռուպցիոներները կրեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Սակայն տեսնում ենք, որ իրական պայքար կոռուպցիայի դեմ չկա: Օլիգարխները բոլորը իրենց տեղերում են եւ շարունկում են, ինչպես ասում են, վայելել կյանքը: Յոթ ամսվա մեջ ոչ մի հատ  դատավճիռ: Իրական պայքարը կլիներ այն, երբ  այս կամ այն չինովնիկի թալանած փողերով կառուցված դղյակները վերադարձվեին ժողովրդին, վերածվեին մանկապարտեզների, երիտասարդ բազմազավակ ըտանիքների համար կացարանների, ծերանոցների կամ պետական հիվանդանոցների: Այդ պայքարը պետք է սկսել դեռ  ՀՀՇ-ի ժամանակ երկիրը թալանած չինովնիկներից, ընդ որում, վերանայելով կոպեկներով սեփականաշնորհումը: Դրա փեխարեն  այսօր պայքարը կոռուպցիյաի դեմ վեր է ածվել նախորդ իշխանությունների եւ  ընդդիադիր գործիչների դեմ հետապնդումներին: Կամ էլ թե չէ պրիմիտիվ կաշառակերութհյան դեմ պայքարի: Կոռուպցիյաի ամենավտանգավոր պետականաքանդ տարատեսակը դա քաղաքական, կոռուպցիան է եւ այս կամ այն քաղաքական, հասարակական կամ պետական գործիչը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում համապատասխան  վարքագծի դիմաց: Այստեղ է, որ պետք է խոսենք քաղաքական լյուստրացիայի մասին: Պետք է բացահայտել, թե յս կամ այն  գործիչը ինչքան եւ ինչի համար է ստացել ֆինանսավորում այս կամ այն օտարերկրյա  քաղքական կառույցներից:

«Չարժե պահել նախարարություններ, որտեղ 100 մարդուց 15-ն է աշխատում»․ Արման Նավասարդյան

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА