o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՌՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆ

04.12.2018 22:10 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՌՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆ

Ջրի որակի վարչությունում առավոտը սկսվում ու «չի ավարտվում» 

Որակն այսօր ամենուր առաջնային խնդիր է:

36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

Ժամանակի պահանջն է այդպիսին: Արդյունաբերություն թե կենցաղ` կամ մրցակցությունն է գործարարներին ստիպում այս ուղղությամբ աշխատել, կամ համակարգը կարգավորող մարմիններն ու օրենսդրությունըԱյս առումով «Վեոլիա ջուրը» բացառություն չէ: Ավելին, Հայաստանի միակ ջրամատակարարի պատասխանատվությունը կրկնակի է, քանի որ գործ ունի խմելու ջրի, կամ ինչպես արեւմտյան երկրներում են ասում` սննդամթերքի հետԲաժանորդին հասնող խմելու ջրի պահանջվող որակի ապահովման պատասխանատուն համակարգում Տեխնիկական տնօրինության Որակի վարչությունն է: Այն իր կազմում ունի 7 խոշոր ռեգիոնալ լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով` խմելու ջրի մանրէաբանական եւ ֆիզկաքիմիական մանրակրկիտ հետազոտությունների իրականացման հնարավորությամբՍակայն աղբյուրներից ջուրը բնակավայրեր` սպառողին, հասցնողը համակարգի «Արեւմուտք» եւ «Արեւելք» տարածաշրջանային տնօրինությունների տեղամասերն են, որոնք գործում են Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի, Գյումրից մինչեւ Վարդենիս: Դրա համար վերջիններս իրենց հերթին ունեն տեղամասային լաբորատորիաներ, իհարկե, ավելի փոքր, խմելու ջրի որակի մշտադիտարկման ու օպերատիվ ստուգումների համարԵթե դրանք, պատկերավոր ասած, համակարգի «տեղամասային պոլիկլինիկաներն» են, որոնք ջրի առաջնային հետազոտություն են իրականացնում, ապա ռեգիոնալ լաբորատորիաները հանդես են գալիս «հիվանդանոցների» դերում, որոնք ջրի ավելի խորքային հետազոտություն են կատարում ու «բուժում նշանակում»: Ավելին, անհրաժեշտության դեպքում վերջիններս իրենք են սեփական ավտոտրանսպորտով ու մասնագետներով օգնության գալիս շահագործման տեղամասերին` խմելու ջրի որակը ստուգելու համար: Մի խոսքով, Ընկերության ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը սերտ է, շահագրգռվածությունն էլ հասկանալի. ջրի որակի ապահովումը բոլորի խնդիրն է համակարգումՎարչությունում առավոտը սկսվում է ու «չի ավարտվում»: Լաբորատոր աշխատանքները ոչ հանգստյան օրեր են հարցնում, ոչ էլ ազատ ժամանակ: Գրաֆիկը խիստ հագեցած է: Վարչության ղեկավար Լեւոն Ղուկասյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Վեոլիայի ընտանիքում ու ասում է, որ լարվածությունն այստեղ մշտական էՈրակի ապահովման հարցում կատարելությունը սահմաններ չունի: Միշտ էլ անելու բան կա: Կարեւորը զգոնությունը չկորցնելն է:

ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ...

* Երբ հայտնվում ենք «դեպքի վայրում», - ասում է նա, - ամեն մի կարգավիճակ ու պաշտոն հետին պլան է անցնում: Բոլորս մտածում ու աշխատում ենք մեկ նպատակով` հնարավորինս արագ շտկել իրավիճակն ու ապահովել խմելու ջրի պահանջվող որակը: Գործի մեջ ժամանակն էլ ենք մոռանում, հոգնածությունն էլ: Սա թիմային աշխատանք է, ու արդյունքն էլ բոլորինս էՄնացորդային քլոր, ջրածնային ցուցիչ, ջրի կոշտություն եւ պղտորություն. սրանք այն չորս պարամետրերն են, որոնց միջոցով իրականացվում է խմելու ջրի որակի ամենօրյա հսկողությունը: Սակայն այսքանով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի լաբորատորիաներում իրականացվող ուսումնասիրությունները չեն ավարտվում: Դրանք հավելվում են նաեւ ընդհանրացված, զգայորոշական, մանրէաբանական ցուցանիշների, օրգանական եւ անօրգանական նյութերի որոշման հետազոտություններով: Վերջին շրջանում վարչության ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներում մեթոդների կատարելագործման, նոր սարքավորումների ձեռքբերման, աշխատանքների ընթացակարգերի օպտիմալացման, գրանցամատյանների մշակման մասով զգալի առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արագ արձագանքել առաջացող խնդիրներին ու ստանալ իրավիճակի լիարժեք պատկերՎարչությունը վերահսկում ու սպասարկում է Հայաստանում վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկմանը հանձնված տարածքները` Երեւանում եւ մարզերում, ընդամենը 356 բնակավայր: Իսկ սա ավելի քան 550 հազար ակտիվ բաժանորդներ են, որոնք երբեմն ահազանգում են` կապված ջրի որակի հետ:

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ

* Շատ հաճախ, այցելելով բնակարաններ, տեսնում ենք, որ բողոքը մեզ չի վերաբերվում, ակնհայտորեն գործ ունենք սպառողի սուբյեկտիվ կարծիքի հետ: Այնուամենայնիվ, քանի որ խոսքը ջրի որակի մասին է, բնակչին միայնակ չենք թողնում իր խնդրի հետ: Նախ, պարտադիր կարգով ջրի նմուշառում ենք կատարում ու որակը ստուգում, եւ հետո` առաջարկում ենք իրավիճակային լուծումներ, - ասում է Լեւոն ՂուկասյանըՋրաղբյուրներ, օրվա կարգավորիչ ջրամբարներ, բնակավայրերի բաշխիչ ցանցի հանգուցային կետեր, սպառողներՈրակի վարչության մասնագետներն ամենուր են ու ամենահաս. ջրի որակն ու բնակչի առողջությունը առաջնային է «Վեոլիա ջուր» ընկերության համար:

ԱՅՍՏԵՂԻՑ «ԵՐԵՎՈՒՄ Է» ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հ.Գ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ջրի որակի ստուգման կարգին ավելի մանրամասը կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով https://www.veolia.am/hy/sparhoghneri-hamar/sparhoghneri-hamar/jri-orak

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА