o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՒԶԵՆՔ, ԹԵ ՉՈՒԶԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ»

16.03.2016 13:02 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՒԶԵՆՔ, ԹԵ ՉՈՒԶԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ»

«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ: Իր ազգագրական, հայրենասիրական երգերով հայտնի ու սիրված երգչին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան էին, որոնց մի ստվար հատվածը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ապագային, Սփյուռքին ու հայի դիմագծին:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

«ԴԵՄ ԵՄ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՄՏՆԵՆ»

– Ե՞րբ վերջնականապես կտեղափոխվեք հայրենիք: Եվ, ի վերջո, Ձեզ համար ավելի հեշտ է սփյուռքյան խնդիրներով ապրել, թե` մայրաքաղաքային: (ՔՐԻՍՏԻՆԱ, ք. Երեւան)

– Ես հայրենիքում եմ արդեն վերջնականապես: Գիտեք, եթե ապրելակերպով շարժվենք առաջ, բնական է, Սփյուռքում հեշտ է, որովհետեւ ապրում էի այնպիսի մի երկրում, որը աշխարհ է ղեկավարում (ԱՄՆ): Այնտեղ ապրուստի կամ կյանքի վատթարացում չեմ տեսել, լավ է եղել ամեն ինչ: Բայց գնացածս օրվանից` 1995 թվականի մարտ ամսից, ամեն ամիս, ամեն օր, ամեն ժամ իմ մտքից չի հեռացել այն, որ պետք է տեղափոխվեմ Հայաստան:

– Ի՞նչը Ձեզ 18 տարի պահեց Միացյալ Նահանգներում: (Սարգիս, ք. Երեւան)

– Դեռեւս գործեր ունեի, որոնք պետք է լիակատար անեի, վերջացնեի, որ նոր իմ կյանքը դասավորեի հայրենիքում: 90-ական թվականներին յուրաքանչյուր հայ ընտանիքում ապրելակերպի խնդիր կար, բոլորը վատ էին ապրում, ու ես այդ թվականներին կարողացա ԱՄՆ-ից օգնել թե՛ իմ ընկերներին, թե՛ իմ հարազատներին: Իսկ հիմա արդեն, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, ու ես արդեն 4 տարի է հայրենիքում եմ: 

– Փաստորեն, այլեւս հայաստանցի ընկերներն ու բարեկամները ամերիկաբնակ Ներսիկ Իսպիրյանի օգնության կարիքը չունե՞ն: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Բոլորին իմ հնարավորության սահմանում կարողացա կյանքի ճանապարհի ճիշտ ուղու վրա դնել: Եթե համեմատելու լինենք Սփյուռքի հետ, բնական է, որ դեռ ճանապարհ ունի անցնելու հայրենիքը, որը նոր բարեփոխումներով կամաց-կամաց ավելի կլավանա, ավելի եվրոպական ստանդարտներին մոտ կլինի: Իհարկե, ապրելակերպի մասին է խոսքը, ոչ թե սովորությունների: Ճիշտ հասկացեք, ես դեմ եմ, որ եվրոպական կամ ամերիկյան սովորությունները մեր ժողովրդի մեջ մտնեն, բայց տնտեսական վիճակով շատ կուզենայի, որ այդպես լիներ:

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ»

– Որպես արվեստագետ` Ձեզ այսօր ի՞նչն է մտահոգում` կապված Հայաստանի հետ: (ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ, ք. Երեւան)

– Հայաստանի տնտեսական վիճակը, որը ոչ միայն ինձ է մտահոգում, այլ յուրաքանչյուրիս: Բայց պետք է հաշվի առնենք, որ այսօր պատերազմը դեռ չի վերջացել, մենք շրջապատված ենք մեր թշնամական հարեւաններով (Ադրբեջան, Թուրքիա), ու ապրելակերպի այս վիճակը դրանով է պայմանավորված: Մենք պարտավոր ենք առաջինը գումարներ ներդնել հայ զինվորի, զինուժի սպառազինության վրա: Ուզենք, թե չուզենք, պետք է ուժեղ լինենք: Կարծում եմ` գարունը մոտ է, ամեն ինչ լավ է լինելու, հատկապես որ սկսվել են քաղաքական բարեփոխումներ, ինչը մեզ շատ ավելի լավ ապրելակերպ կբերի ապագայում: Այնպես որ, կամաց-կամաց ամեն ինչ կընկնի տեղը:

– Ձեր արվեստով ողջ կյանքում հայի ռազմահայրենասիրական ոգին եք փորձել բարձրացնել, հետաքրքիր է` Ձեր կարծիքը մերօրյա հայի հայրենասիրության, ռազմական պատրաստակամության մասին: (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ)

– Անպայման պետք է շեշտը դնենք մեր զինված ուժերի վրա, որը պահում եւ պահպանում է մեր սահմանները: Այսօր հայրենասիրության սիմվոլը հայ զինվորն է եւ կարծում եմ` մինչեւ վերջին զինվորը իրենց պատրաստակամությունն արդեն հայտնել են, որ հանուն հայրենիքի պատրաստ են ամեն ինչի եւ այսուհետեւ էլ ավելի են ուժեղանալու: Ճիշտ է, ասվածի 30 տոկոսը կարելի է վերագրել նաեւ մեր ամբողջ հայ ժողովրդին, բայց հայ զինվորի պատրաստակամությունը ես 100 տոկոսով եմ տեսնում:

​​​​​​​«Ոչ մի ծնող իր երեխուն չթաղի... Իմ Գեւորիկը էլ չկա». Շահե Աճեմյան

«25-30 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ ՁՈՒԼՎԱԾ ԿԼԻՆԻ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ»

– Դուք մեր օրերում կամուրջ եք դարձել հայրենիքի ու սփյուռքի միջեւ: Կուզեիք նշեիք, թե որոնք են այսօր Սփյուռքի խնդիրները: (Տնային տնտեսուհի)

– Շեշտը պետք է դնեմ Ռուսաստանի հայության վրա: Մենք մի քանի ամիս առաջ եղանք ՌԴ 42 քաղաքներում, եւ այնտեղ, ճիշտ է, նկատելի էր, որ համերգի ընթացքում գալիս էին հայ երիտասարդներ, այդ երգերով ապրում էին, բայց, ցավոք, ձուլում տեսա: Մեր երեխաները գալիս էին եւ ռուսերեն էին դիմում մեզ: Ես էլ մեկ-մեկ իրենց նկատողություն էի անում` ասելով` ինչո՞ւ հայերեն չես խոսում: Ու պիտի ասեմ, որ ամենաշատը Ռուսաստանում են ձուլման եզրին կանգնած հայերը, քան թե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Երկրի նկարագիրը կուլ է տալիս հայի դիմագիծը ու ցավոք, 25-30 տարիների ընթացքում հայի տեսակը ձուլված կլինի: Սա ամենից շատ է մտածելու տեղիք տալիս, ու մեր ընտանիքները պետք է շատ կարեւոր դեր ունենան իրենց ընտանիքների հայապահպանման գործում: 

«ԻՄ ԱՐՎԵՍՏՈՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ»

– Ձեր երգերում հաճախ անդրադարձ կա ավանդական կուսակցություններին` դաշնակներին, հնչակներին, երբեւիցե մտադրություն չե՞ք ունեցել զբաղվել քաղաքականությամբ` հայրենիքում կամ թեկուզ Սփյուռքում: (ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան)

– Արդեն իսկ իմ արվեստով քաղաքականությամբ զբաղվում եմ: Այդ հայրենասիրական քարոզչությունը, որ անում եմ, կարծում եմ` իմ ոլորտի մեջ քաղաքականություն է: Բայց այդպես խորը մտնել քաղաքականության մեջ, ըստ իս, դեռ ժամանակը չէ: Չգիտեմ ապագայում ինչ կլինի, կարող է եւ մի օր այդպիսի բան լինի, ոչ այսօր:

– Մշտապես հայրենասիրական երգեր երգող Ներսիկ Իսպիրյանը տեսնո՞ւմ է իր զավակների ապագան հայրենիքում: (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ)

– Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, բայց պետք է լավատես լինենք, ու իմ զավակն էլ այդ ճանապարհով է շարժվում, ինչ-որ իր հայրը: Արաբո Իսպիրյանն այսօր բավականին մեծ ունկնդիր է վաստակել թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհով մեկ: Այնպես որ, իմ ընտանիքի համար ես լավատես եմ, սիրելի՛ հայրենակից, իսկ թե մյուսների հետ ինչ կլինի, սա արդեն իրենց ընտանիքներին է վերաբերում: Հայրենիքի հետ կապված ես լավատես եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА