ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե նոր ձեւավորվող իշխանությունն ադեկվատ ծրագիր չներկայացնի, էլի է իշխանափոխություն լինելու»

28.11.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե նոր ձեւավորվող իշխանությունն ադեկվատ ծրագիր չներկայացնի, էլի է իշխանափոխություն լինելու»

ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ կարծիքով` Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում դոմինանտ կլինի «Իմ քայլը» դաշինքի ձայները, եւ հիմնական պայքարն ընթանալու է 2-5-րդ տեղերը զբաղեցնելու համար: Այս մասին նա նշեց լրագրողներիս հետ զրույցում եւ ներկայացրեց իր դիտարկումներն առաջիկա հայաստանյան քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը

«5-ՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ԱՎԵԼԻ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ԼԻՆԵԼՈՒ»

– Պարոն Լեպեխին, ըստ Ձեզ, ո՞ր քաղաքական ուժերին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում:

Այն քաղաքական ուժերը, որոնք փորձ ունեն աշխատել փողոցի հետ եւ ունեն ԶԼՄ-ներում որոշակի ազդեցություն, ակնհայտ է, որ հիմնականում նրանք էլ հայտնվելու են խորհրդարանում: Ես հետեւում եմ հայկական ԶԼՄ-ներին եւ պետք է ասեմ, որ մեծամասամբ մի քանի քաղաքական ուժեր են ակտիվ նախընտրական այս շրջանում, մյուսներն առանձնապես իրենց ցույց չեն տալիս: Ինչեւէ, կարծում եմ` հիմնականում 5-րդ տեղը զբաղեցնելու համար է ավելի թեժ պայքար լինելու, որովհետեւ առավել իրատեսական է, որ մի քանի քաղաքական ուժեր կարող են հավակնել միայն այդ տեղը զբաղեցնելու համար: Համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» երկու անգամ քիչ ձայն կստանա` համեմատած նախորդ ընտրությունների հետ: Երկրորդ տեղի համար կպայքարի ՀՀԿ-ն, ինչի համար պետք է ցույց տա ծրագիր, որը կտարբերվի մյուսներից, մասնավորապես` ԲՀԿ-ից եւ «Իմ քայլը» դաշինքից: Չեմ բացառում, որ երրորդ տեղը կարող է զբաղեցնել այնպիսի ռադիկալ քաղաքական ուժ, ինչպիսին «Սասնա ծռերն» են:

Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

«ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ»

– Իսկ ի՞նչ կասեք առհասարակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մասին:

Դժվար խնդիր է դրված Հայաստանի առաջ, եւ ամենաթույլ օղակը քաղաքական ուժերի այն է, որ չկան տնտեսական հասկանալի ծրագրեր: Իհարկե, սա էլ կարելի է բացատրել քաղաքական իրավիճակով: Դեռեւս 2013 թվականին ես եւ հայաստանցի իմ գործընկերներ Արամ Սաֆարյանն ու Գագիկ Հարությունյանը զգուշացնում էինք, որ տնտեսական իրավիճակը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եթե Հայաստանը չպատրաստի տնտեսական զարգացման ծրագրեր: Ինչպես տեսաք, այդպես էլ եղավ, եւ եթե նոր ձեւավորվող իշխանությունը ադեկվատ ծրագիր չներկայացնի, էլի է իշխանափոխություն լինելու:

ՀԱՊԿ-ը նոր փաստաթուղթ է ուղարկել Հայաստանին. «168 ժամ»

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՊԿ-ՈՒՄ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»

– Ի դեպ, ընտրությունների նախաշեմին սպասվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու կառույցի գլխավոր քարտուղարը: Ինչպես գիտեք, այս առումով որոշակի ինտրիգ կա Հայաստանի եւ Բելառուսի միջեւ, ըստ Ձեզ, ինչո՞վ այս ամենը կավարտվի:

Հայաստանի համար սա ինտրիգ է, Բելառուսի համար ոչ մի ինտրիգ էլ չկա, իսկ Ռուսաստանը բավական հանգիստ է վերաբերվում այս ամենին, որովհետեւ ՀԱՊԿ-ում միացյալ որոշումներ են կայացվում, եւ այս առումով որեւէ խնդիր չկա: Չգիտեմ, թե որքանով է այս «ինտրիգը» ծագել Հայաստանի մեղավորությամբ, բայց, միանշանակ է, որ այն հայաստանյան որոշ քաղաքական գործիչների պատճառով է: Ես մեկ անգամ չէ, որ իմ կարծիքը հայտնել եմ եւ նշել, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը սխալ էր: Եվ հիմա անընդհատ այդ թեման է շրջանառվում, բայց կարծում եմ` այստեղ հատուկ խնդիր չկա, եւ դեկտեմբերի 6-ին ընդունված որոշումն էլ որեւէ կերպ չի անդրադառնա հայաստանյան արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա

ՀՀ նախագահը Փաշինյանի համար անհասանելի է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА