ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

09.11.2018 16:14 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

Նոյեմբերի 8-ին Երևանի “Դինամո” մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցում են հետևյալ թիմերը`

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի  շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա

* ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:

* ՀՀ Գյուղատնտեսության նախարարության,

* ՀՀ Պաշտպանության նախարարության,

* ՀՀ Կրթության և գիտության նախարարության,

* ՀՀ Ոստիկանության,

* ՀՀ Սփյուռքի նախարարության,

* ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության,

* ՀՀ Ֆինանսների նախարարության,

Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես եկավ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով:

Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ.

1 -ին մրցանակային տեղ՝1 000 000 ՀՀ դրամ 2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ 3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ.

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА